Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը Գյումրիում տեսակցության գնաց իր ուսուցչին (տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2014 17:03

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը սովորել է  Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան  թիվ 29 դպրոցում, ուսուցչի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում առանձնակի շնորհավորել էր  իր պատմության ուսուցչին` Արթուր Նիկողոսյանին` նշելով, որ պիտի գնա Գյումրի ու տեսնի նրան: Այսօր աշխատանքային  այցով Գյումրի ժամանած նախարարը, Շիրակի մարզպետարանում  բողոքներ ունեցող քաղաքացիներին ընդունելուց հետո,  շտապեց տեսակցության  իր ուսուցչին:

Նրանց խոսակցությունը ծավալվեց երկրաշարժի թեմայի շուրջ, քանի որ աղետը տեղի էր ունեցել հենց պատմության դասին: Նախարարը հիշեց, թե ինչպես երիտասարդ ուսուցիչը աշակերտներին ցնցումների ժամանակ  հորոդորել է խուճապի չմատնվել ու  չշարժվել տեղից:

«Սկզբում երկու խոշոր ցնցում եղավ, ասացիք`  հանգիստ, հանգիստ, ոչ մեկը չշարժվի, ու ոչ մեկը չշարժվեց: Երբ երկրորդ ցնցումը եղավ, նորից ասում էիք` հանգիստ, բայց ես առաջինը դուրս եկա», -ուսուցչին ծիծաղելով  պատմում էր Հովհաննես Մանուկյանը: Նախարարն  այդ ժամանակ եղել է 10-րդ դասարանում: Նա  ցավով նշեց, որ երկրաշարժի պատճառով իր հազարատ դպրոցը չավարտեց, այլ տեղափոխվեց այլ քաղաք: Նախարարը նաև հիշեց, երբ դուրս եկավ դպրոցից, շոկի մեջ ընկավ`տեսնելով դիմացի  մանկապարտեզը փլված : Լրագրողներից մեկի` Արթուր Նիկողոսյանին  ուղղված այն հարցին, թե ինչպիսի՞ աշակերտ էր Հովհաննես Մանուկյանը, գո՞հ էր նրանից, ուսուցիչն ասաց. «Դեմերես  ասեմ` գոհ եմ, նախ դպրոցն էր լավը, քաղաքն էր  լավը, մարդիկ են լավը, չեմ ասում մյուս տեղերում վատն են…»:

Ի դեպ, Արթուր Նիկողոսյանը երկրաշարժից հետո այլևս դպրոցում չի աշխատել, նա այժմ դասավանդում է  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնում:

Նախարարն, իր հերթին, բնութագրելով  իր պատմության ուսուցչին, ասաց. «Երիտասարդ ուսուցիչ էր ու առաջինը, որ իմ մոտ տպավորվեց, առաջին անգամ էր, երբ  որ ուսուցիչը  մտավ և դասի ժամանակ անեկդոտ պատմեց: Այսինքն, բացի թեման մատուցելուց, դասեր  հարցնելուց , արտառոց մի բան եղավ, որ մինչ այդ չէր եղել, սիրեցինք թե  ուսուցչին, և թե պատմությունը»:

Արդարադատության նախարարը դատապարտյալների կողմից սարքած թզբեհ ու ծխամորճ նվիրեց Արթուր Նիկողոսյանին: Վերջինս էլ  իր հերթին պատմական Նեմրութ սարից բերած հուշանվեր  նվիրեց իր աշակերտին:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031