Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն այցելեց իր ծննդավայր Գյումրի ու հանդիպեց բողոքավորներին (տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2014 15:58

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր աշխատանքային այցով վաղ առավոտից  Գյումրիում էր:  Նա իր ծննդավայր ոտք դնելուն պես,  Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի առանձնասենյակում  ընդունեց տարբեր խնդիրներ ու բողոքներ ունեցող քաղաքացիների: Նկատենք սակայն, որ գյումրեցիներից ոչ բոլորն էին տեղյակ արդարադատության նախարարի այցի մասին, այլապես նրան հանդիպելու ցանկություն շատ ավելի մարդ կհայտներ:

Նախարարը ընդունեց 7 քաղաքացու, նրանցից մեծ մասի բողոքը վերաբերում էր բնակարանային խնդրին: Օրինակ` տարեց մի կին բողոքեց, որ իր հայրը, տուն ստանալով Գյումրու նորակառույց  Մուշ 2 թաղամասում, չի հասցրել իր բնակարանը սեփականաշնորհել, մահացել է, հիմա կառավարությունը, առանց հաշվի առնելու, որ այդ մարդը ժառանգ ունի,  բնակարանը հետ է վերցնում, ժառանգին չի կամենում տալ: Մինչդեռ, ըստ տիկնոջ, ինքը բազմանդամ ընտանիք ունի, սակայն ապրում է  տնակի մեջ:

Այս թեման շարունակեց  Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը` նշելով, որ  նման դեպքերը մեծ թիվ են կազմում Գյումրիում, և սա լուրջ խնդիր է: Փոխմարզպետն ասաց, որ վերջին  անգամ շահագործման հանձնված 1506 բնակարանից  6-ը արդեն հետ են վերցրել, քանի որ  բնակարան ստացած միայնակ ծերերը մահացել են, նրանց ժառանգներն էլ  չեն կարող  տեր կանգնել, քանի որ դրանք սեփականաշնորհված չեն:

Արդարադատության նախարարը  ուշադրությամբ լսում էր բոլորին, փորձում ինչ-որ կերպ օգնել, իր տեղակալին խնդրում էր գրանցումներ անել, վերցնել նրանց փաստաթղթերը` խնդիրը խորությամբ ուսումնասիրելու համար :

Երևանի պետական համալսարանի իրավաբանական կրթություն ստացած  մի աղջիկ էլ նախարարին խնդրեց իր գլխավորած համակարգում  աշխատանքի տեղավորել իրեն: Նա ասաց, որ աշխատել է Գյումրու հարկային տեսչությունում, Գյումրու քաղաքապետարանում, սակայն այժմ գործազուրկ է:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031