Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Հայազնը» կողմ է Հայաստանի՝ բացարձակ ինքնիշխանությանը

Հոկտեմբեր 18,2014 15:39

 

Եվ դեմ է ինքնիշխանության կորուստի ցանկացած դրսեւորմանը:

«ԵՏՄ համաձայնագիրը բացարձակապես մերժելի է»,- այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Երկու երես» մամլո ակումբում հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը չպետք է անդամակցի որեւէ վերպետական կազմավորման, նոր ԽՍՀՄ ստեղծելու նախագծին: Նա հավելեց, որ իրենք դեմ են նաեւ Եվրամիությանը. «Եվրամիությունը ենթադրում է ինքնիշխանության կորուստ՝ մի մասը, այսինքն՝ մեր սեփական խնդիրները լուծելու իրավունքի մի մասը պետք է փոխանցենք Եվրամիությանը: Եվրասիական տնտեսական միությունում էլ նույնն է, նայե՛ք մաքսային պայմանագիրը, հետագա պայմանագրերը, որ Հայաստանը պետք է ստորագրի, եւ կտեսնեք, որ ինքնիշխանության մի ահռելի բաժին մենք պետք է փոխանցենք ինչ-որ անհասկանալի կառույցների, որոնք ինչ-ինչ անհասկանալի շահերից պետք է քանդեն մեր տունը»:

Նա նշեց, որ «Հայազնը» կողմ է Հայաստանի՝ բացարձակ ինքնիշխանությանը, եւ դրանից էլ բխում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ինքնիշխանության կորուստի ցանկացած դրսեւորմանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031