Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Գանձեր» հավելվածի միջոցով հնարավոր է օնլայն շրջել եկեղեցու տարածքում, մտնել եկեղեցի եւ մոմ վառել (տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2014 14:55

IOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների եւ պլանշետների օգտատերերը արդեն հնարավորություն ունեն նոր «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) հավելվածի միջոցով շրջել հայկական պատմամշակութային հուշարձանների տարածքով՝ ինչպես իրական կյանքում: Այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտնեցին «Հայկական Գանձեր» ինտերակտիվ նախագծի հեղինակները:

gandzerԻնչպես ներկայացրեց նախագծի հեղինակ Վլադիմիր Սոֆյանը՝ «Հայկական Գանձեր» ինտերակտիվ նախագիծը իրենից ներկայացնում է վիրտուալ ճանապարհորդությունների շարք դեպի հայկական պատմամշակութային հուշարձանները: Ծրագիրը ներբեռնելով՝ օգտատերերը միանգամից հնարավորություն ունեն հայտնվել եկեղեցու բակում, շրջել այնտեղ, ներս մտնել եկեղեցի, մոմ վառել, աղոթք ասել, երաժշտություն լսել: Նաեւ հնարավոր է կառույցը տեսնել թռիչքի բարձրությունից: Ծրագիրը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ընտրելով լեզուներից մեկը՝ հնարավոր է մանրամասն ծանոթանալ եկեղեցու պատմությունը:

Բանախոսները ներկայացրին, որ ծրագիրը հնարավոր է ներբեռնել՝ Apple-ի App Store խանութում՝ գրելով Armenian Treasures բառերը: Android համակարգով աշխատող սարքերի համար այն հասանելի կլինի մի քանի շաբաթից:

Ծրագիրը անվճար է ներբեռնելու համար, Տաթեւի վանքում շրջելը նույնպես անվճար է, սակայն մնացած եկեղեցիներում հայտնվելու համար պետք է գումար վճարել՝ 4,95 ԱՄՆ դոլար: Բանախոսները ներկայացրին, որ հավելվածում արդեն  ներառված են 9 եկեղեցիներ. «Արդեն պատրաստ են Գառնու,Գեղարդի, Ղազանչեցոց վանքի, Գանձասարի, Նորավանքի, Խոր Վիրապի, Սեւանավանքի եւ Կեչառիսի տարածքում շրջելու հավելվածները: Սակայն ի՞նչ նախագիծ՝ առանց Էջմիածնի, Սանահինի եւ Հաղպատի»: Ծրագրի հեղինակները նաեւ պատրաստվում են այն ավելի ընդլայնել, եւ դրա մեջ ներառել ամբողջ աշխարհի, այդ թվում նաեւ Արեւմտյան Հայաստանի բոլոր հայկական եկեղեցիները:

Այս նախագծի միջոցով, Էմիլ Ստեփանյանի խոսքով, ցանկանում են պատշաճ կերպով շուկային ներկայացնել Հայաստանի մշակույթը. «Մեր հայկական մշակույթը եւ պատմություն լավ ներկայացված չէ: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ճանաչեն որպես թանգարան բաց երկնքի տակ»:

Նախագծի հեղինակ Վլադիմիր Սոֆյանի խոսքով էլ ՝արդեն մոտ 3 հազար հոգի աշխարհի տարբեր ծայրերից ներբեռնել են «Հայկական գանձեր» ծրագիրը. «Մենք բազմամիլիոնանոց սփյուռք ունենք, հայ երիտասարդների նոր սերունդ է մեծանում, որոնք միշտ չէ, որ կարող են Հայաստան գալ: Սա նրանց համար լավ հնարավորություն է ծանոթանալու իրենց նախնիների պատմությանը, մշակույթին, եւ այս կերպ կխթանենք նրանց արագ վերադարձը»:

«Հայկական գանձեր» ծրագիրը նաեւ  հասանելի է ձայնասակավառակներով:

Տեսանյութում  կարող եք դիտել, թե ինչպես ձայնասակավառակի տուփի վրա պահելով պլանշետի տեսախցիկը՝ հնարավոր է դառնում միանգամից հայտնվել հուշահամալիրի տարածքում:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031