Հայ որբերի գորգը Սպիտակ տանը ցուցադրելու որոշման առնչությամբ Անկարայից հայտնել են, որ այն քաղաքական քայլ չէ՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի տարաձայնությունների հետ, փոխանցում է «Հուրիեթ»-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին:
«Գորգը, որը ցուցադրվելու է Սպիտակ տան մուտքի մոտ ևս երկու [ԱՄՆ-ին արված] նվերների հետ, չպետք է մեկնաբանել, թե ԱՄՆ-ը հայերի պահանջներն է կատարում», – ասել է պաշտոնյան:
1920-ականներին գործած Ղազիր գորգը 1925թ. նվեր էր ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Գորգը ուշադրության կենտրոնումէր հայտնվել, երբ Սպիտակ Տունը մերժել էր այն տրամադրել 2013թ. դեկտեմբերի 16-ի Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին՝ Հակոբ Մարտին Դերանյանի՝ «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին ցուցադրելու համար:
Սպիտակ տունը գորգը ցուցադրելու մտադրության մասին հայտնել էր այս տարվա մայիսին, իսկ հոկտեմբերին հաստատել որոշումը՝ նշելով ցուցադրության օրերը՝ նոյեմբերի 18-23-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ