Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների քննարկումը ձևական է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2014 11:51

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե այդ հայեցակարգի վերաբերյալ հստակ տեսակետ կհայտնի, երբ այն հրապարակվի: Անգամ խոստացել էր վարձել ամենալավ դահլիճներն ու լայնածավալ քննարկումներ կազմակերպել: Սակայն հայեցակարգի հրապարակումից հետո նրա թիմակիցները հայտարարում են, որ չեն կարդացել ու չեն էլ կարդալու այն: «Ժառանգությունը» եւս չի պատրաստվում ընթերցել ու գնահատականներ տալ այս հայեցակարգին: Ամեն դեպքում, մինչեւ 2015 թվականն այն ընդլայնված քննարկման է ներկայացվելու, եւ իշխանության որոշ ներկայացուցիչներ քաղաքական ուժերի հետ կոնսենսուսը չեն բացառում: Շահագրգիռ կողմերի հետ քննարկումը կարեւորել է նաեւ Վենետիկի հանձնաժողովն իր տված դրական եզրակացության մեջ: Իսկ ինչպե՞ս են վերաբերվում քննարկումներին ու հայեցակարգին արտախորհրդարանական ուժերը: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց՝ դեռ նիստ կանեն, ընդհանուր փաթեթը կքննարկեն եւ, անկախ հեռանկարներից, կհայտնեն իրենց վերաբերմունքը, բայց ինքն արդեն արտահայտել է կոնկրետ իր տեսակետը. «Հայաստանի պրոբլեմն այլ է, հենց գործող Սահմանադրությունը չկատարելը, ընտրություններ կեղծելը եւ այլն, եթե այս հարցերը չլուծվեն, ցանկացած մոդելի փոփոխություն այս իրավիճակում ուղղակի ավելի խորացնում է ՀՀ-ի խնդիրները»: Ընդդիմադիրների այն պնդմանը, թե կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցումը Սերժ Սարգսյանի վարչակարգի վերարտադրմանն է ուղղված, Իգիթյանը պատասխանեց. «Սա ճաշակի հարց է, ինձ համար 10-րդական հարց է, թե ինչ նպատակով է: Ես բովանդակային տեսակետից եմ կարծիքս հայտնում՝ մեզ մոտ ցանկացած օրենք, որ ընդունվում է պառլամենտի կողմից, եթե խորանանք, կգտնենք, թե ում համար է արվում, պարզ չէ՞, որ Հանրապետական կուսակցությունը որեւէ փոփոխություն իր ընդհանուր ու անհատական շահերից է բխեցնում, բայց ես ոչ կոնստրուկտիվ եմ համարում տեղափոխվել միայն այս դաշտ: Բոլորս հասկանում ենք, թե ինչ է կատարվում ու ինչի համար»:

«Հրապարակ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031