Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից բացահայտում է եռյակի բացերը». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 18,2014 11:10

Հետաքրքիր է, բայց «եռյակի» հանրահավաքից հետո ամենաշատ ուշադրություն գրավեցին ոչ միայն Գագիկ Ծառուկյանի ելույթ չունենալը, այլեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ընդհատումը: Երեկ նա լրագրողներին փորձեց բացատրել, թե ինչու չշարունակեց ելույթը: 

Բնականաբար հարց տրվեց, թե՝ երբ ժողովուրդը վանկարկում էր «հի-մա», ընդհատեցիք ելույթը, ասացիք, որ պետք է հետագա անելիքը քննարկեք առաջնորդների հետ. կարելի՞ է ենթադրել, որ եռյակը հստակ չի որոշել իր անելիքը կամ էլ ձեզ չեն տեղեկացրել դրա մասին: 

Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը ոչ պակաս հետաքրքիր է. «Կարելի է ասել, որ մինչեւ իմ խոսքը այս ուժերի երեք բարձրագույն ներկայացուցիչներ առիթ չեն ունեցել քննարկել առաջիկա քայլերը: Ես դեմ էի, որ ցայտնոտային վիճակ ստեղծվեր եւ դրա համար ընդհատեցի ելույթն ու որոշեցի մոտենալ: Հասկացա, որ իրենք պատրաստ չէին այդ միակարծիք որոշման եւ ուրեմն թողեցի հաջորդիվ: Վստահ եմ, որ առիթ կունենամ ավարտելու համար իմ ելույթը եւ գալու եզրակացության»:

Ի՞նչ է ստացվում. նրանք, նկատի ունենք ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռանկյունը, մարդկանց հրավիրում են հանրահավաքի, ինչ-որ կիսահեղափոխական մոտեցումների պլան են հրապարակում, իշխանությանն ինչ-ինչ պայմաններ են ներկայացնում կամ չեն ներկայացնում, այլ սպասում են իշխանությունից ինչ-որ առաջարկների (ինչը էլ ավելի անհասկանալի է որպես գործելաոճ), բայց իրենք էլ չգիտեն, չեն որոշել, չեն քննարկել, թե ինչ են անելու հետո: Րաֆֆի Հովհաննիսյանը, կարելի է ասել, ակամայից բացահայտում է եռյակի բացերը: 

Ըստ այդմ, այս պատասխանով ոչ թե թոթափվեց, այլ ավելի ընդգծվեց այն տպավորությունը, որ իրականում գործ ունենք երկյակի կամ տանդեմի հետ, որտեղ ՀԱԿ-Ն ու ԲՀԿ-ն հնարավորինս համաձայնեցված են փորձում գործել, իսկ երրորդը թեպետ ավելորդ չէ (առայժմ), բայց առանձնապես տեղեկացված էլ չէ մյուս երկուսի իրական պայմանավորվածություններին: 

Հակառակ պարագայում, հենց միայն «հիմա, հիմա» վանկարկումները առաջնորդներից մեկի ելույթը կիսատ թողնելու եւ տեղում, ոտքի վրա «հետագա անելիքներ» որոշելու առիթ պետք է որ չտային: Ի վերջո, նախ այդ նույն վանկարկումները հնչում էին նաեւ մյուս հռետորների ելույթների ժամանակ, բայց ուրիշ ոչ ոք ելույթ ընդհատելու կամ անելիք ճշտելու անհրաժեշտություն չզգաց: 

«Հայոց աշխարհ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031