Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Սարգսյանը դիմում է բոլոր այն մարդկանց, ովքեր 1988-90թթ. կանգնած են եղել Ազատության հրապարակում». «168 ժամ»

Հոկտեմբեր 18,2014 11:06

Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մեկն է այն քաղաքական գործիչներից, ով դեմ է արտահայտվում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: 168.am-ի հետ զրույցում նա ասել է. «Ես դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր 1988-90թթ. կանգնած են եղել Ազատության հրապարակում և պայքարել են Հայաստանի անկախության համար, պայքարել են Ղարաբաղի անկախության համար: Մի՞թե մենք կարող էինք այն ժամանակ ենթադրել, որ ընդամենը 24 տարի հետո Հայաստանը տանելու և կրկին մտցնելու են Ռուսաստանի կազմի մեջ: Եթե 24 տարի առաջ դա մեզ համար անընդունելի էր, ինչո՞ւ հիմա դա դարձավ հնարավոր»: Արամ Սարգսյանը համոզված է, որ կարճ ժամանակում կամ այդ միությունը կփլուզվի, կամ հայ ժողովուրդը կհասկանա իր սխալը և քայլեր կձեռնարկի այն ուղղելու համար: 

«168 ժամ»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031