Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շանթը շարունակելու է պայքարը

Հոկտեմբեր 18,2014 10:59

Եթե Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնց ես համակրում եմ եւ որոնց հայացքները հիմնականում կիսում եմ, ապա Շանթ Հարությունյանը նրանցից մեկն է: Բայց հասկանալով, որ խիստ ոչ պոպուլյար կարծիք եմ արտահայտելու, չեմ կարող ասել, որ նա եւ նրա ընկերները չեն խախտել օրենքը: Այն քաղաքական գործիչները, ովքեր դա պնդում են, պետք է հիշեն, որ նրանց ճնշող մեծամասնությունը եղել են իշխանություն եւ վաղը կամ մյուս օրը նորից կլինեն: Նրանք կհանդուրժե՞ն պայթուցիկներով եւ փայտերով «երթը» ու Մաշտոցի պողոտայում «հրավառությունը»: Ոչ: Կարծում եմ՝ ոչ մի, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրում պետությունը նման բան չի հանդուրժի:

Հասկանում եմ, թե ինչ ցասում են առաջացնում հիմա իմ խոսքերը, բայց պոպուլիստական ալիքի մեջ մտնելու ցանկություն չունեմ. մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ մեր փողոցներում նման բաներ տեղի չունենան, անկախ նրանից՝ այդ արարքների «հեղինակները» քաղաքակա՞ն դրդապատճառներ ունեն, թե՞ ուրիշ: Այլ բան է, որ 4, 5, 6 տարի պատիժներն, իմ կարծիքով, համաչափ չեն տղաների արարքներին: Իսկ անչափահասին այս պարագայում 4 տարի, թեկուզ պայմանական, պատիժ նշանակելն ընդհանրապես բարոյական նորմերից դուրս է:

Կտրականապես համաձայն չեմ նաեւ նրա հետ, որ Շանթին դատապարտելը վկայում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է: Բռնապետության ժամանակ երեք ոչ իշխանական կուսակցությունները հեռուստաընկերություններ չունեն (մնացած լրատվամիջոցների մասին էլ չեմ խոսում): Բռնապետության օրոք ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաքներ չի կազմակերպում: Բռնապետական ռեժիմներում միլիոնատերերն ընդդիմադիր ելույթներով հանդես չեն գալիս, եւ ընդհանրապես բոլոր խոշոր բիզնեսմենները ծափահարում են բարձր իշխանավորներին: Այդպես եղել է Հայաստանում, բայց այդպես, հուսամ, այլեւս երբեք չի լինելու:

Մյուս կողմից՝ Հայաստանն, իհարկե, ամենեւին ժողովրդավարական երկիր չէ: Մենք առաջ գնալու լավ շանս ունեինք, եթե անցած տարվա նոյեմբերի 29-ին ստորագրեինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Տարբեր պաշտոնյաներ եւ իշխանամետ գործիչներ ասում են` «եթե մենք դառնայինք ԵՄ անդամ, ապա դարձյալ ստիպված կլինեինք զիջել մեր ինքնիշխանության մասը»: Այդպիսով իշխանավորներից ոմանք անգրագիտության պատճառով, իսկ ոմանք՝ միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը: Եվրամիության անդամ մենք մեծ ցանկության դեպքում անգամ չէինք դառնա, եւ, իմ կարծիքով, դրան պետք էլ չի ձգտել: Խոսքն ընդամենը այդ կառույցի հետ ավելի սերտ համագործակցության մասին էր, ինչը թե տնտեսապես, թե տեխնոլոգիապես եւ թե քաղաքական զարգացման առումով ավելի հեռանկարային էր:
Փոխարենը մեր իշխանությունը առանց մեզ՝ քաղաքացիներիս հարցնելու, մեր բախտն է կապել կործանվող կայսրության հետ: Հենց դրա դեմ միանգամայն արդարացիորեն հանդես էր գալիս Շանթ Հարությունյանը: Նրա քաղաքական գործունեությունը, վստահ եմ, կշարունակվի՝ ազատության, թե անազատության մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (31)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Նախ Շանթին մեր հասարակության մեջ ոչ ոք լուրջ չի ընդունում և առավել ևս՝ քաղաքական գործիչ համարում: Դա ուղղակի ծիծաղելի է: Նրան ազնվորեն համակրում են իր ազգականները ու որոշակի մարգինալ խմբեր, որոնք կորցնելու ոչինչ չունեն և կողմ են ցանկացած բան ջարդուփշուր անելուն, հավանաբար իրենց անհաջողակ կյանքի համար ՛՛մուռ հանելու՛՛ համար:
    Կան ավելի մեծ քանակով ԱՆԱԶՆԻՎ ՛՛համակիրներ՛՛, որոնք ուղղակի օգտագործում են ցանկացած հնարավորություն իրենց իբր թե ազգի դարդերով տապակվող ի ցույց դնելու և ՛՛ռեժիմի՛՛ դեմ իբր թե պայքարելու համար: Շատ հաճախ այդ մոլուցքը մառազմի է հասնում և ծիծաղելի է դառնում, քանի որ հայտարարելով, որ Շանթը քաղաքական գործիչ է և հետապնդվում ռեժիմի կողմից, որովհետև ռեժիմը սարսափում է նրանից՝ նրանք ջուր են լցնում հենց ՛՛ռեժիմի՛՛ ջրաղացին, վարկաբեկելով ՛՛ընդիմադիր՛՛, ՛՛քաղաքական գործիչ՛՛, ՛՛քաղբանտարկյալ՛՛ հասկացությունները….
    ՛՛Ռեժիմը՛՛ մեծ հաճույքով ի ցույց կդնի այդ ՛՛քաղբանտարկյալին՛՛ ցանկացած միջազգային կառույցի, ժպիտով սպսաելով նրանց գնահատականին….)))))
    Իսկ Շանթը իրականում հոգեկան խնդիրներ և սևեռուն մտքեր ունեցող մի խեղճ պրիմիտիվ անձ է, որին որոշ ՛՛խելոքներ՛՛ համոզել են որ ինքը ՛՛դեմք՛՛ է և ՛՛առաքելություն՛՛ ունի, մարդն էլ անկեղծորեն հավատացել է ու կրակն ընկել….
    Մեր թաղում էլ մի քանի այդպիսի պրիմիտիվ մարդիկ կան, որոնց ցանկության դեպքում անձամբ ես մի քանի օրում կարող եմ համոզել, որ ինքը իրականում ուղղակի պարտավոր է մեր թաղապետին բահի պոչով քշել մեր թաղից և ինքը լինել արդար ու ազնիվ թաղապետ…))))
    Իսկ այդ խեղճին ես չեմ համոզել, այլ ավելի ՛՛պարապած՛՛ դեմքեր: Մարդը մի քանի հայտարարություն է արել, տեսել է իրեն եթեր են տալիս, հոդված են գրում… հետո նստացույց է արել, տեսել է իրեն ինչ ՛՛լուսավոր՛՛ դեմքեր են ՛՛աջակցում… каждый день Иштояна видит, композиторов видит… Раффи видит… տարել ա մարդուն, մեղադրելու չի: Նրան դատելու իրավունք էլ չունեն, եթե հոգեկան վիճակը օբյեկտիվ քննեն: Իսկ տղային իրոք դատապարտել պետք չէ, և իմ կարծիքով ի վերջո չեն էլ բանտարկի:

    • Դուրս է գալիս Շանթի գործով լրագրողները անմեղ մեղավորներ են:

    • Նորիկ Ղազարյան says:

      Պարոն Պապիկյանը, չի նեղվի(я, так думаю․․․)եթե, ես մեկ անուն փոխելով պատճենեմ նրա գրածից մեկ հատված։Իսկ եթե նեղվի, ինքը որպես մասնագետ գիտի , ինչ անի։
      Նախ Սերժին, մեր հասարակության մեջ ոչ ոք լուրջ չի ընդունում և առավել ևս՝ քաղաքական գործիչ համարում: Դա ուղղակի ծիծաղելի է: Նրան ազնվորեն համակրում են իր ազգականները ու որոշակի մարգինալ խմբեր․․․

      Էս էլ սենց

    • Գալուստ Ենոքյան says:

      «Նախ Շանթին մեր հասարակության մեջ ոչ ոք լուրջ չի ընդունում և առավել ևս՝ քաղաքական գործիչ համարում:»
      Պարոն Հրանտ,համարձակվում եմ ձեր նման Արցախյան կռիվների հերոսին, ես ախպարս, հարցնել, իսկ հասարակություն ասելով էդ որ խավերին նկատի ունեք…նրանք որ պատերազմից հետո գեներալների կոչումներ են ստացել ու յուղոտ պաշտոններ…թե այն խավերին որ ձեր այնպես երազելի խորհրդային տարիների հերոսներն են, որ «հացի գրքուկը» գրպանում, իրենց սերունդներին այսօր քիչ թե շատ ուսման են տվել եվ ապահով կյանք…իսկ ահա Շանթի հայրը լինելով Ստալինյան զոհի զավակ որոշել է որ անազնվություն կլիներ այդ «հացի գրքուկը» վերցնելը, եվ բնականաբար բավական կրթություն, եվ քիչ թե շատ նյութապես ապահով կյանք չեր կարողացել ապահովել իր եվ իր երեխաների համար, հատկապես որ իրեն նվիրել էր պայքարին ընդդեմ անազնիվ «հացի գրքույկ» «կուսակցական» սկզբունքին…իհարկե դե դուք բարձր զարգացած, Նիցշե կարդացած անձնավորություն էք…ուր էր մնացել համեմատվեիք Շանթի հետ: Արդյոք ինչն է ձեր նման Ստալին ու Պուտին հարգող, էս ռեժիմի խրոխտ պաշտպան, տարել սահմանը պաշտպանելուն… միայն Հայաստանն ու Արցախը Ռուսաստանի կազմում տեսնելու գաղափարը…կամ ուզում էիք Սիրիա գնայիք, Սիրիայի հայերին էլ պիտի Ռուսաստանի կազմում «մտցնեիք»…գուցե մեզ զարմացնեք ձեր Նիցշեական փիլիսոփայությամբ…

      • Հրանտ Պապիկյան says:

        Գալուստ, փորձեք ազատվել վաղուց գոյություն չունեցող գուլագների, ԿԳԲ-ների, Ստալինի մասին մղձավանջներից, որոնք չնայած Ձեր անդրօվկիանոսյան տեղակայմանը, միևնույն է շարունակում են Ձեզ երազում հետապնդել: Դուք դարձել եք Ձեր վախի և ատելության պատանդը, չնայած այդքան հեռու եք փախել: Ես Նիցշեական չեմ ամենևին, բայց որոշ նրա մտքեր դուր են գալիս ինձ: Այս երեքը՝ հատուկ Ձեր խաթեր:
        – Անհնար է ազատ լինել այն բանից, ինչից սարսափում և փախչում ես…
        – Յուրաքանչուր բան, որ ինձ չի սպանում, կարող է ինձ ավելի ուժեղ դարձնել…
        – Անցյալի դատավոր իրավունք ունի լինել միայն նա, ով ապագա է կեպտում…

        • Գալուստ Ենոքյան says:

          Պարոն Հրանտ, շատ շնորհակալ եմ պատասխանելուտ համար, էս անդրօվկիանոսից ցանկանում եմ քեզ պայծառ ապագա, համոզված եմ որ ներկատ էլ նույնքան պայծառ է…:
          Այնուամենայնիվ հայրենակիցներիս կցանկանաի որ իրենց ապագաի կերտողները լինեին Շանթի ու նրա տղաի նման ազնիվ ահատները, քանզի նրանց հայրն ու մեծ հայրն է եղել մեր անցյալի անաչառ դատավորը…

        • Ara Kirakosyan says:

          Հարգելի Պապիկյան, չգիտեմ, օրինակ, տեղյակ եք Լորենցի օրենքից? բավականաչափ կարդացած մարդ եք երևում: Լորենցի էտոլոգիայի հայտնի օրենքը ասում է. որոշ թռչուններ (նաև այլ օրգանիզմներ) ծնվելուց հետո ամբողջ կյանքում հետևում են իրենց առաջին տեսած օբյեկտին, ընդունելով նրան որպես առաջնորդ: Հիմա ես կարող եմ արդեն հաստատ ասել, որ դա տարածվում է նաև մարդկանց վրա: Ցայտուն օրինակ կարող է հադիսանալ հայի ռռւսին հետևելու խելագար մոլուցքը, անկախ նրանից, թէ ուր է տանում այդ ճանապարհը: Մեկ դիտարկում ձեզ համար ևս. ես այս ամառ մոտ քառասուն oր գտնվում էի Ռուսաստանում: Պատկերացնում էք, այնպիսի հզոր բռնապետական իդեալոգիա և հակացեվիլիզացիոն մաղձ կար ռուսական բոլոր հերուստահաղորդումներում և այլ լրատվամիջոցներում, որ ես մի քանի օր հետո արդեն, ստիպված, ինձ ձերբազատեցի նման բոլոր լուրերը լսելու հաճույքից: Խորհուրդ կտամ նաև ձեզ հետևելու իմ փորձին…

          • Հրանտ Պապիկյան says:

            Ռուսական հեռուստատեսությունը նայելու համար պարտադիր չէ այնտեղ գտնվել: Կարծում եմ այնտեղ պրոպագանդվող մտքերը շատ ցիվիլ են, ուղղակի նրանք չեն համընկնում արևմտյանի հետ՝ հետևաբար անընդունելի են այն մարդկանց համար, որոնք Ձեր նշած թռչունի պես տարված են արևմտամետ մոլուցքով: Ես երկու կողմն էլ դիտում և լսում եմ: Եթե ազնիվ և անկողմնակալ մոտեցում ցուցաբերվի, տրամաբանությունը ռուսների կողմն է հաստատ: Խորհուրդ եմ տալիս մոտենալ այդ հարցին առանց նախատրամադրվածության և Ձեզ մոտ էլ կստացվի…
            Իսկ ընդհանրապես Ձեր կենսաբանության ոլորտում գիտելիքները գովելի են, բայց ես չեմ կիսում Ձեր կարծիքը՝ զուգահեռներ գտնելու կենդանու պայմանական ռեֆլեքսի և մարդու քաղաքական կողմնորոշման մեջ:
            Չնայած կա մի երևույթ, երբ մարդը չի կարողանում իր ուղեղում տեղավորել այն գաղափարը, որ մեկ ուրիշը ԱՅԼ տեսակետ ունի այս կամ այն հարցում, որը ինքը ԴՈԳՄԱՏԻԿ՝ հետևաբար կուրորեն մեխել է իր գլխում: Այսպիսի դեպքերում ես մտովի անալոգիաներ անում եմ կենդանական աշխարհի որոշ հայտնի ներկայացուցիչների հետ…

  2. Հայաստանը կեղծ ժողովրդավարական,բռնապետական հանրապետություն է:Համապետական յուրաքանչյուր ընտրութան ժամանակ բանակը,Ազգային անվտանգության վարչության,Ներքին գործերի նախարարության անձնակազմերը`իրավապահ մարմինները, ընտրության են գնում կատարելով իշխանության հրամանները:Մի քանի տասնյակ հազար 18-20 տարեկան երիտասարդներ,ինչպես և սպայական կազմը, զրկվում են իրենց սահմանադրական ազատ ընտրելու իրավունքից:Արդյունքում պարզվում է,որ խախտվում է նաև իրավապահ մարմինների աշխատողների ՀՀ քաղաքացու սահմանադրորեն իրենց վերապահված ընտրական իրավունքը(Սեփական սահմանադրական իրավունքը պաշտպանել չկարողացող իրավապահը չի կարող պաշտպանել նաև ժողովրդի շահը):Բռնացվում է իրավապահ մարմնի աշխատողի ազատության վրա,ոտնահարվում է նրա արժանապատվությունը:Հրաման է,հանձնարարություն,եթե չկատարեն`կզրկվեն աշխատանքից:Այս ամենը նշանանակում է իշխանության յուրացում իշխող կուսակցության և նախագահի կողմից,որը ըստ Սահմանադրության հոդված 2-ի հանցագործություն է:Իշխանության յուրացումը հատուկ է միայն բռնապետությանը:Հայաստանում առկա է բռնապետության քողարկված ձև:

  3. M. Grigorian says:

    Հրանտ Պապիկյան, Շանթի ինչ լինելը քո խելքի բանը չի: Շանթը պայքարի մեջ է իր ողջ կյանքում: Ավելի հայտնի է 88-ից. Շանթը Հայաստանում առաջին հացադուլավորն է եղել 88-ին: Շանթն իր ջոկատով Հայաստանի սահմաններն է պահել: Ամենաազնիվ եւ ամենաանշահախնդիր, նաեւ ամենաանկախ մարդն է: Ցեղակրոն կուսակցության հիմնադիրն ու ղեկավարը: Բոլորի սիրելին է եղել, բայց ոչ մեկի հետեւից չի գնացել, հարցրեք 88-ի քաղաքական գործիչներին: Պարոն Աբրահամյան, ինչպես միշտ, համ նալին, համ մեխին:

    • Հրանտ Պապիկյան says:

      Լավ էլ գիտեմ ով է եղել, միշտ էլ անլուրջ կերպար է եղել: Ուղղակի այն ժամանակ երբեմն նման մարդիկ կարող էին օգտագործվել ինչ որ նպատակի համար: Քաղմասի միլիցեքին զինաթափ անելը մի առանձնապես հերոսություն չի: Բացի այդ՝ մեր սերունդի մեծ մասին սահման պահած լինելով չես զարմացնի: Շատերը այնտեղ հայտնվում էին հենց ամենաթողության մթնոլորտ փնտրելով: Մեր ջոկատում էլ կային աննորմալներ ու թոկից փախածներ, բայց բանակի ձևավորմանը զուգընթաց մաղվեցին գնացին: Հա…, նրանցից շատերը նույնպես բոլորիս սիրելին էին: Գիժ գիժ բաներ էին անում, մենք էլ թամաշա էինք անում, ուրախանում: Ժամանակն էր այդպիսին…

  4. Narek says:

    Իսկ ո՞վ ասաց, որ բռնապետական երկրերում բռնատիրությունը կոնստանտ է ու մարդասպան, իսկ կառավարիչը մեկն է` բռնապետը: Դրանք պարտադիր պայմաններ չեն: Իսկ խոշոր բիզնեսմենների ելույթներին պետք չի խաբվել. նրանք իրենք իշխանություններն են, ավելի ճիշտ վարչակարգի անդամները:. Հայաստանում քաղաքական պրոցեսներին հասարակությունը մասնակցություն չունի

  5. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ինչքան հասկանում եմ այսօրվա դրւթյամբ Ձեզ համար Հայաստանում ամենա «հանցավոր» երեվույթը հասարակության մեջ «պոպուլիստական» երեվալն է… այն որ երկրի բնակչության 80 տոկոսը մի կտոր հացի համար դարձել են Շմայսների ու Սաշիկների ոտքի տակի…
    Իհարկե Շանթը ոչ Տրոցկի է ոչ էլ նույնիսկ Մեծ Պատմաբանը … նա գուցե… սիմվոլ է ինչպես որ է ՉեԳեվարան… իսկ ով է երկրի կիսագրագետ նախագահը , որի գրագիտությաան աստիճանը այնպես վառ ցուցադրվեց Պրագայում…արդյոք պոպուլիզմ չէ ձեր հարգելի թերթում նրա անվան առջեվ դնել նախագահ բառը մեծատառով, հատկապես որ ինքներդ լավ գիտեք որ նա իրականում չի էլ ընտրվել… Շանթի հայրը, Շանթը, նրա որդին մեր ազգի խիղճն են մարմնավորում, այն խիղճը որ ելավ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ դեմ մեր անմահ էպոսում, նրանք այս օրերի ԽԵԼԱՌ ԴԱՎԻԹՆ են…որ լուռ հեզ ու հնազանդ «հոտ» ին տանեն ըմդդեմ …Շմայսների ու Շարմազանովների, Եռյակների ու Քառյակների…իսկ պոպըւլիստական չէ արդյոք Ձեր «անպոպուլիստական» կեցվածքը Հայաստանի «մանր բուրժուկական» շրջանակներում…

    • Գալուստ Ենոքյան says:

      «Բռնապետության ժամանակ երեք ոչ իշխանական կուսակցությունները հեռուստաընկերություններ չունեն (մնացած լրատվամիջոցների մասին էլ չեմ խոսում): Բռնապետության օրոք ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաքներ չի կազմակերպում: Բռնապետական ռեժիմներում միլիոնատերերն ընդդիմադիր ելույթներով հանդես չեն գալիս, եւ ընդհանրապես բոլոր խոշոր բիզնեսմենները ծափահարում են բարձր իշխանավորներին: Այդպես եղել է Հայաստանում, բայց այդպես, հուսամ, այլեւս երբեք չի լինելու:»
      Այնուամենայնիվ պետք եղած դեպքում… «միլիոնատերերի» եվ «մանր բուրժուների» շահերից ելնելով
      կարող են հեռաձայնել «մեծ եղբորը» եվ «հրավիրել» դիպուկահարներին դուք ինձանից լավ գիտեք…թե որն է բռնապետությունը…

      • Գալուստ Ենոքյան says:

        Կներեք պարտավոր եմ նայեվ ավելացնել, որ Վարդանիկի կամ Շմայսի երխաներին 30000 դոլլար նվիրելը համարել «դրական», կարծում եմ սովորական «կոմֆորմիզմի» արտահայտություն է, քանզի արադարցնում է ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ի շահ «երեխաների» արդյոք «Ավետարանը» դա արդարացնում է հավատացյալների աչքերում…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ok, ես կոմֆորմիստ եմ, իսկ Դուք՝ խիզախ գաաղափարական մարտիկ:

          • Գալուստ Ենոքյան says:

            Հարգելի Արամ, Դուք բանավիճելու հետաքրքիր «սկզբունք» ունեք , ավելի հիշեցնում է դպրոցական տարիները… Դուք ինքներդ վերջերս խմբագրական էիք գերել բանավիճելու…Չեսթերթոնին էլ վկա էիք բերել…իմ համար խիզախ գա…ժամանակը անցել է ցավոք…երբեք գաղափարական չեմ եղել, ոչ էլ «հացի գրքույկ» եմ ունեցել,գուցե ինչպես Պապիկյանը կասեր «ախբար» լինելու պատճառով:Դե հիմա էլ կամաց պատրաստվում եմ մնաք բարով ասելուն ես աշխարհին…պարզապես կարծում եմ հնարավորություն ունեմ ազատ մտքերս արտահայտելու էս մեկնաբանությունների բաժնում…նպատակ չունեմ անձնական վիրավորաքներ անելու, «կոմֆորմիզմը» հատուկ է բոլորիս, հատկապես որ ես «Հայրենիքի դավաճան» Ամերիկաներում ապրող մեկն եմ, համ ել հավատացյալ չեմ…

  6. Կարո Մելիքյան says:

    Մեր նորելուկ պետությունը,ավելի շատ թշնամիների կարիք ունի,քան բարեկամների,եթե այն չկա,ապա՝ ստեղծում է։ Ռացիոնալ կառավարման բացակայության,հակասական գործելավոճի պայմաններում,նրան չափազանց անհրաժեշտ էն դառնում Շանթ Հարությունյան եւ նման ազնիվ մաքառողները։ Ոգեշնչելով ներքին «թշնամուն»,արժեվորելով ճչացող բանտարկությամբ՝ դրանով հերքել իր չգոյության մասին։

  7. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Գրիպի վնասների մասին լուրջ տոնով դատողություններ անելը, երբ շուրջդ ժանտախտ է վխտում` իսկապես, վկայում է հեղինակի … խոսքի ազատությունը.

  8. Կարո Մելիքյան says:

    Շատ հատկանշանական է,որ Շանթ Հարությունյանի եւ մյուսների նկատմամբ, այս դատական վերջնական ծաղրուծանակության ժամանակահատվածում,հոկտեմբերի 15-19- ը, տեղի էն ունենում ռուսական զորքերի զորավարժությունները Հայկական հողում եւ ինչ՞ էք կարծում,հայկական կողմը այնտեղ ներկայացված չէ ոչ մի ձեւով,նունիսկ դիտորդի կարգավիճակում։
    Պ-ն «գերագույն գլխավոր…» .երկիր կառավարելը՝դա շախմատ խաղալ չէ,եթե շատ էք սիրում՝…ամեն մարդ ունենում է ինչ որ « խոբբի», չե՞ որ,Ձեր գործառույթները բոլորովին ուրիշ էն,երկիրն էլ՝ պետք է պաշտպանի մեկ ուրիշը,բա որ չպաշտպանեց՞….

    • Հրանտ Պապիկյան says:

      Հա, ռուսները հաստատ իրենց զորավարժությունները այնպես են դասավորել, որ Շանթի գլուխը խառը լինի ուրիշ բանով…

  9. Եթե թույլ կտաք մի դիտարկում: Ըստ իս ձեր բանավեճում աչքաթող է արվել հոդվածի հեղինակի հիմնական հարցադրումը- որևէ մեկը, Շանթ, Մանվել կամ Կոմանդոս իրավունք ունի՞ Երևանի կենտրոնում փայտերով ու պայթուցիկներով ցույց անցկացնել, հրավառություն կազմակերպել և կռվի բռնվել ոստիկանության հետ: Եթե այո, ապա ո՞վ և ի՞նչ չափանիշներով է որոշվում, և արդյո՞ք դա նախադեպ չի դառնա հետագա ավանտյուրաների համար: Պետք է՞ արդյոք բողոքի անցկացման ժամանակ պահպանել որոշակի նորմեր, թե՞ նպատակը արդարացնում է միջոցները:

    • Հրանտ Պապիկյան says:

      Միանգամայն արդարացի եք, բրավո…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելիս իսկ անաորեն ընտրված նախագահը իրավունք ունի միչեվ դատարանի որղումե դդեռ իրավաբանորեն Շանթ, Մանվել կամ Կոմանդոս ներին համաշխարհային ատյաններից «հանցագործ» որակի… յուրա
      քանչյուր օրինական երկրում այդ դատավարությունը կհայտարարեին անօրինական հենց միայն այդ փաստը հիմք ընդունելով, չհաշված իհարկե որ այդ անգրագետ նախագահը անպայմանօրեն ինքը դեռ միջազգային դատարանների առաջ պիտի կանգնի 10 անմեղ հայերի արյունը թափելու եվ իհարկե ընտրաթերթիկները լցոնելու համար… հարգանքներով , խիզախ գաղափարական…

  10. Լավատես says:

    Կարծում եմ, մտածելու գաղափար կա՝

    https://lt90.org/news.php?readmore=17

  11. Գալուստ Ենոքյան says:

    Վերեվում պիտի լինի «որոշումը դեռ իրավաբանորե անմեղ» կներեք

  12. david says:

    Հա…Իսկ որևէ* մեկը իրավունք ուներ պարսկածրագրով տիրանալ ձեր երկրի իշխանությանը և շահի դերակատար լինել:Ձեր երկիրը պարսկական փղերն են տրորում, ձեր ազգային գերեզմանը լրտեսական պարսկական ցանցն է փորում և այդ գերեզմանոցում իրենք են վերաթաղվելու:Պարսիկները միշտ էլ հենվել են որոշ գենակիր հայերի դավաճանության վրա, որի համար էլ սերժերն ու լիսկաները նրանց ջրատար խողովակներն են:Շանթի նման իրական, իսկական հայերի համար ցավ ապրելը ամենաաննշան բանն է, որ հայիզմի իսկական հայ թևը կարող է անել:Շանթի հայրենասիրությունը թող շանթարգել չդառնա հայի համար:

    • Հրանտ Պապիկյան says:

      -Միջազգային դրությունը, ընկերներ… մեր պատասխանը Չեմբեռլենին… իսկ ես նրան կշռաքարերի համար ծեծեցի…))))))

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Պապիկյան, մի վերջին խորհուրդ, ՀՈՒՄՈՐԸ հաստատ քո «ստիխիան» չի: Էդ խեղճ Իլֆին… իրենց ադր…շիրիմյան(մազ մնաց պիտի գրեի անդրօվկիանոսյան) աշխարհում դարձրել էս «վինտիլյատոր»…

        • Հրանտ Պապիկյան says:

          Վայ, Գալուստ ջան, նույնիսկ մանրուքներում շարունակում ես պայքարել ռուսական ամեն ինչի դեմ: Տվյալ դեպքում օրինակ հրեա Իլյա Ֆայնզիլբերգին(Իլֆ) նշելով, բայց ռուս Եվգենի Պետրովին անտեսելով իհարկե մեծ հարված ես հասցնում ռուս գրականությանը..))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031