Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն ընդունել է այն փաստաբանին, ում անունը կապվում է օրենքով գող Պզոյի հետ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 18,2014 10:55

 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին: Այս փաստաբանի անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին. «Նախարարն ընդունել է երիտասարդ փաստաբանին իր իսկ խնդրանքով: Հանդիպման ընթացքում Հ. Մարգարյանը հիմնականում պատմել է ԱՄՆ-ում հայ փաստաբանների աշխատանքից, անդրադարձել են երկու երկրներում փաստաբանական գործունեության օրենսդրական կարգավորումներին»: Մեր տեղեկություններով փաստաբանը հանդիպել է նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչի մասին չկա որեւէ պաշտոնական հաղորդագրություն: 

«Ժողովուրդ»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգարյան Իրավաբանական Գրասենյակի եւ փաստաբան Հովհաննես Մարգարյանի պաշտոնական պատասխանը:

    Անցյալ շաբաթ փաստաբան Հովհաննես Մարգարյանը հանդիպում է ունեցել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք փոխանակել են իրենց գիտելիքներն ու փորձը ԱՄՆ եւ ՀՀ դատական համակարգերի վերաբերյալ: Բացի այդ, նրանք հետաքրքրություն են հայտնել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացմանն ուղղված հետագա համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, պարոն Մարգարյանը, ով մեծ փորձ ունի ԱՄՆ դատական համակարգում, հայտնել է իր պատրաստակամությունը աջակցել Հայաստանում խմբակային հայցերի եւ սպառողների իրավունքները պաշտպանող այլ օրենքների զարգացման գործին:

    Հովհաննես Մարգարյանը հանդիսանում է Մարգարյան Իրավաբանական Գրասենյակի հիմնադիրը
    ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Փաստաբանը հայտնի է իր ձեռքբերումներով եւ հաջողություններով քաղաքացիական դատավարություններում, այդ թվում՝ բազմամիլիոնանոց խմբակային հայցեր ընդեմ կորպորատիվ հսկաների, ինչպիսիք են BMW եւ Audi ընկերությունները, եւ ընդեմ «City of Los Angeles»-ի: Ներկայումս փորձված իրավաբաններից կազմված նրա խումբը մատուցում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ ողջ Կալիֆորնիայում:

    Հովհաննես Մարգարյանը եւ նրա եղբայր Արմեն Մարգարյանը հիմնել են «Մարգարյան Կրթանպաստը», որի նպատակն է ամեն տարի կրթաթոշակ տրամադրել որոշակի քանակով արժանավոր ուսանողների: Մարգարյան եղբայրները երկար տարիների համագործակցության փորձ ունեն նաեւ բազմաթիվ հայկական բարեգործական կազմակերպությունների հետ:

    2008-ին Մարգարյան եղբայրները Հայաստանում հիմնադրել են նաեւ «NexusLab» ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունը, եւ մեծապես ներգրավված են նորաստեղծ ընկերություններին իրավաբանական ծառայություններ մատուցելու գործում՝ սկսած կազմավորումից, բիզնես գործարքներից մինչեւ գաղտնիության եւ մտավոր սեփականության կոմպլեքս պաշտպանության արտոնագրեր, ապրանքանիշեր եւ այլ ծառայություններ:

    Մարգարյան Իրավաբանական Գրասենյակը հերքում է սույն թվականի հոկտեմբերի 18-ին տարբեր լրատվամիջոցների կողմից տպագրված հոդվածներում նշված կապը Արմեն Ղազարյանի հետ: Մարգարյան Իրավաբանական Գրասենյակը բոլոր լրատվամիջոցներից պահանջում է նախորդ հոդվածներում տպագրված ապատեղեկատվության պաշտոնական հերքում:

    ՀՀ-ում փաստաբան Հովհաննես Մարգարյանի հետագա հանդիպումների, ինչպես նաեւ Մարգարյան իրավաբանական գրասենյակի գործունեության մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հրավիրում ենք կապ հաստատել հետեւյալ հասցեով.

    The Margarian Law Firm
    Hovanes Margarian, Esq.
    Founder and Lead Attorney
    R.A. 055.36.62.25
    U.S.A. 818.553.1000
    http://www.MargarianLaw.com
    [email protected]

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031