Դատավարությունը Շանթ Հարությունյանը, ըստ էության, վերածեց քաղաքական պրոցեսի` հրաժարվելով իրավական պաշտպանությունից և հանդես գալով քաղաքական ելույթներով: Եվ անկախ Շանթի ու նրա համախոհների գործողություններին տրվող տարբեր գնահատականներից, որոնք հնչում են հասարակության տարբեր ներկայացուցիչների շուրթերից, անկասկած այս խնդիրը քաղաքական էր, թեկուզ հենց միայն և նախևառաջ այն պարզ պատճառով, որ ըստ էության հանդիսանում էր Հայաստանում քաղաքական համակարգի բացակայության հետևանք:
Եթե Հայաստանում գոյություն ունենար քաղաքական համակարգ, քաղաքական կյանք, քաղաքական մեխանիզմներ, ապա Շանթ Հարությունյանը և ընդհանրապես ոչ ոք կարիք չէին ունենա դիմելու բողոքի նման գործողությունների՝ իրենց քաղաքական հայացքները տեղ հասցնող երթերի և ցույցերի: Նրանք կունենային քաղաքական հարթակ, կունենային հավասար հնարավորություններ և մնացյալն արդեն կլիներ հասարակության ընտրության գործը:
Շանթի գործը Հայաստանում փակուղու ցցուն օրինակ է, տոտալ փակուղու՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, հոգեբանական, բարոյական:
«Ժամանակ»
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում: