Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից ընդամենը մեկ շաբաթ անց երեկ Հայաստանում տեղի ունեցավ իսկական եվրասիական պետությանը բնորոշ առաջին իրադարձությունը: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դապարտեց 4-7 տարի ազատազրկման: Կոնկրետ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Հումանիզմի անսահման չափաբաժին դրսևորելով՝ դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին, դատապարտեց 4 տարվա պայմանական ազատազրկման: Այս դատավճիռները հերթական անգամ ցույց տվեցին Հայաստանի իրական դեմքը: Այս վճիռներով Հայաստանի իշխանությունը ցույց տվեց, որ կարող է արժանի տեղ զբաղեցնել Պուտինի, Նազարբաևի ու Լուկաշենկոյի ղեկավարած երկրների կողքին: Այդ երկրներում ևս, ինչպես Հայաստանում, դատարաններն ընդամենը ընթերցում են իշխանության կայացրած վճիռները: Իսկ այս գործով «վճիռն» իրականում հրապարակվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում Շանթ Հարությունյանի մասին հարցին պատասխանելիս նրան որակեց՝ որպես «հանցագործ»:
«168 ժամ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: