Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգ». Մաքսային միության պայմաններում արտահանման հիմնական խոչընդոտներից մեկը պահանջվող քանակների բացակայությունն է

Հոկտեմբեր 18,2014 10:26

Հայաստանից արտահանման ծավալների ավելացման մասին խոսելիս, բազմաթիվ խոչընդոտներ են հիշատակվում` երկաթուղային ճանապարհների բացակայություն եւ թանկ փոխադրում, Վերին Լարսում պարբերաբար առաջացող խնդիրներ, հայկական ապրանքների սերտիֆիկացման եւ ստանդարտացման խնդիրներ, որակական չափանիշներ, արդյունավետ մարկետինգի եւ գովազդի պակաս եւ այլն: Այս ամենի մասին խոսում են թե՛ պետական պաշտոնյաները, թե՛ իրենքՙ տնտեսվարողները: Սակայն հազվադեպ է խոսվում մի խնդիր մասին, որը որպես հիմնական են նշում այն կազմակերպությունները միայն, որոնք ցանկանում են Հայաստանից ապրանք արտահանել այս կամ այն երկիր: Դա պահանջվող ապրանքի քանակի բացակայությունն է:

Տարբեր երկրների գործարար համաժողովների ժամանակ հաճախ են լինում դեպքեր, երբ հայկական ապրանքները սեփական երկիր ներմուծելու ցանկություն ունեցող արտասահմանյան ընկերությունները բախվում են մեծ քանակների բացակայությանը: Խոսքը հիմնականում սննդամթերքի մասին է` գյուղմթերքներ եւ դրանցից վերամշակված սննդամթերք: Օրինակ, որեւէ ընկերություն ցանկանում է օրական մի քանի տոննա հայկական խնձոր գնել իրենց երկրում իրացնելու համար: Եվ ի՞նչ: Պարզվում է, որ մենք պահանջվող քանակին անգամ մոտեցող քանակի խնձոր չունենք: Այդպիսով, գործարքը չի կայանում, արտահանումն էլ չի ավելանում: Ակնառու օրինակն այս պահին բոլորիս աչքի առաջ է` Արեւմուտքի արգելքներին ի պատասխան Ռուսաստանի կիրառած` ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից սննդամթերքի ներմուծման արգելքի պարագայում, երբ ռուսական շուկայում այդ ապրանքների 12 մլրդ դոլարի տեղ է բացվել, մեր արտահանումը վերջին մեկ-երկու ամսում էական փոփոխություն չի կրել:

«Ազգ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգի» այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031