Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղադրվեց աշխարհի 9-րդ չեմպիոնի կիսանդրին:
Արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Աշխատանքի հեղինակը անվանի քանդակագործ Արա Սարգսյանն է: Քանդակը պատրաստ է եղել դեռ 1965 թվականին եւ այս ընթացքում գտնվել է հեղինակի տուն-թանգարանում: Այն Շախմատի տանը նվիրել են արվեստագետի հարազատները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Armchess.am-ի