Ավարտին է մոտենում շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը:
Այսօր կայացած 11-րդ տուրն անհաջող եղավ Հայաստանի ներկայացուցիչների համար: Տղաների պայքարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը պարտվեց չինացի Յի Վեյին ու նահանջեց 14-րդ հորիզոնական, իսկ աղջիկների մեջ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը զիջեց Աննա Իվանովին ու ընթանում է 18-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ