«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների հարազատները դատավճռից հետո երկար չհեռացան դատարանի շենքի առջեւից: Նրանք վանկարկում էին՝ «Հերոսներ», «Ազատ, անկախ Հայաստան»: Հավաքվածներից ոմանք էլ ձեռքներին ունեին Մաքսային միությունը մերժող պաստառներ:
Շանթ, Շահեն Հարությունյանների ու Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատավճիռը որակեց անարդար որոշում.«Դատական անարդար ակտ էր, դատարանը պետք է հռչակեր բոլորի անմեղությունը: Դատական ակտը մեր կողմից կբողոքարկվի»:
Նրա խոսքով, որքան էլ դատավորն այսօր հայտարարեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ իրենց պաշտպանյալներին հանցագործ համարելու վերաբերյալ, հաշվի չի առնելու, բայց դատավճռում ակնհայտ էր, որ հաշվի է առել:
Ինչ վերաբերում է Շանթի ընկերներից երեքի նկատմամբ առաջադրված ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով դատարանի՝ անմեղ ճանաչելու որոշմանը, տիկին Պետրոսյանն ասաց, որ այդ որոշումներով դատարանը փորձեց ցույց տալ, թե իբրեւ դատավարություն է տեղի ունեցել.«Շատ ակնհայտ էր, որ ամբաստանյալները արարքներում ընդհանրապես խուլիգանություն չկա»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ Վերաքննիչ դատարանից ակնկալում է արդարության հաղթանակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ