Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունները չեն մարսելու, սերունդները նրանց անիծելու են». Շահեն Հարությունյանի մայր

Հոկտեմբեր 17,2014 22:16

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավճռից  հետո նրանց մտերիմները դատարանի շենքի բակում բողոքի ցույց արեցին:

Շահեն Հարությունյանի մոր՝ Ռուզան Բադալյանի բնորոշմամբ, այսօրվա դատավճիռը Հայաստանի վերջն էր. «Սա Հայաստանի կործանման վերջնական սկիզբն էր, սկիզբն ավելի շուտ է  սկսվել: Այս լուսավոր, պայծառ դեմքերին դատապարտել այս մեծ  պատժաչափերով, որ այսօր դատարանը հրապարակեց, չեն մարսելու: Սերունդներն իրենց անիծելու են: Յոթ տարի ազատազրկել միայն նրա համար, որ դուրս է եկել ազատության համա՞ր: Այն մարդուն, որը 15 տարեկանում տնից փախել է ու գնացել սահման՝ երկիրը պաշտպանելու, ազատազրկում են, ինչ է թե էլի երկիրն է փորձել պաշտպանել»:

Տիկին Բադալյանը սրտնեղել է նաեւ քաղաքացիների լռությունից, որ չեն արձագանքում հայրենիքի ազատության համար պայքարողների նկատմամբ իշխանությունների քաղաքական այդ որոշմանը.« Բոլորիդ դուռը չոքելու է, անեծք չէ, բայց այդպես է: Էսօր ես եմ կանգնած, այս տասնհինգի հարազատներն են կանգնած, թող իմանան վաղը կանգնելու են սրա առջեւ»:

Ազատազրկման դատապարտվածներից մեկի հարազատն էլ ասաց, Հայաստանի քաղաքացիները «ոչխարների պես ապրում են» ու նման իշխանություն էլ ունեն. «Ժողովրդի գիտակցության հարցն է, չգիտեն՝ որն է արժանապատիվ ապրելը, այ դա է խնդիրը»:

Ռուզան Բադալյանն էլ շարունակեց՝ դիմելով իշխանություններին. «Թող հույս չունենան, դատավճիռը ոչ Շահենին, ոչ ինձ, ոչ էլ մյուս տղաներին չի փոխի: Նրանք դաստիարակվել են այդպես, ի ծնե այդ ոգով են ստեղծվել, որ այսօր պայքարեն Հայաստանի ազատության համար»:

Նա պատմեց, որ Շանթի ու ընկերների գործով դատավարությունն իր համար հեղափոխության դասեր էին ու ինքը ցավում է, որ այդ հնարավորությունն էլ չի ունենա.« Փոխարենը տնից դուրս եմ գալու ու բութ դեմքեր եմ տեսնելու ամեն օր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031