Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանն ու ընկերները կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հոկտեմբեր 17,2014 21:46

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատավճռի հրապարակումից հետո դատավորն արագ հեռացավ, իսկ դահլիճում հավաքվածները սկսեցին սուլել ու վիրավորական արտահայտություններ անել դատավորի հասցեին: Նրանք գոռում էին նաեւ` «ամոթ», «գետինը մտնես»,  «թուրքն ավելի լավն է»:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատարանը Շանթին ու ընկերներին այսօր պետք է անմեղ ճանաչեր: Փաստաբան Արա Զաքարյանն էլ ասաց, որ Շանթն ու ընկերները մտադրված են բողոքարկել վճիռը ու մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան գնալ:

Անդրադառնալով անչափահաս Շահեն Հարությունյանի դատավճռին՝ պարոն Զաքարյանն ասաց. «Մեր պաշտպանյալներից ոչ մեկի գործողություններում օբյեկտիվորեն խուլիգանության հատկանիշներ չկան: Ցավալի է, որ դատական պրակտիկայում այս դատավճռով ստեղծվեց վատ ու վտանգավոր նախադեպ, որ  նման գործողությունները կարող են ճանաչվել խուլիգանություն»:

Ինչ վերաբերում է Շահեն Հարությունյանի գործողություններին, պարոն Զաքարյանն ասաց, որ մեր հասարակությունում գործող բարոյական չափանիշների համաձայն, ծնողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում զավակի կողմից ծնողին պաշտպանելը բարոյապես համարվում է իրավաչափ.«Օրենքի տեսանկյունից նույնպես պետք է լինի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031