Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը եռյակին հարցնում է՝ մեզ տված ժամանակը չլրացա՞վ իշխանափոխության

Հոկտեմբեր 17,2014 21:35

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եռյակի հանրահավաքում հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում ցնցումներ, ուստի իշխանությանը մի քանի օր ժամանակ են տալիս՝ իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու. «Եթե իշխանությունները համառեն եւ չհամաձայնեն այս ուղով շարժվել, մեր մյուս հանրահավաքը, որը շատ ավելի մարդաշատ է լինելու, միայն մեկ նպատակ պիտի հետապնդի՝ համազգային քաղաքացիական անհնազանդության ալիքով քշել այս իշխանություններին իրենց սիրած ջհանդամի ծոցը»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եռյակին հարցրեց՝ մեզ տված ժամանակը չլրացա՞վ իշխանափոխության. «Մենք աշխատում ենք, առաջարկություն իրենց անելու ժամանակ չունենք: Մեր դռները բաց են: Կարող են գալ, քննարկել: Իրենց տված ժամկետի հաջորդ օրն էլ կարող ենք զրուցել, ես իմ կաբինետում կլինեմ»:

Մեր հարցին՝ դուք պատրա՞ստ եք որոշակի լծակներ տալ ընդդիմությանը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բացարձակապես նման տրամադրություն չկա, ի՞նչ են ուզում իրենք: Իրենք ոչինչ չեն ուզում, ասում են՝ դուք գնացեք, մենք գանք: Իսկ իշխանափոխությունը մենք ենք անում՝ Սահմանադրական փոփոխություններով: Դա է իշխանափոխությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031