Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա բռնապետություն է ժողովուրդ, հասկացեք». Շահեն Հարությունյանի պապիկը բորբոքվել է

Հոկտեմբեր 17,2014 21:25

Անչափահաս Շահեն Հարությունյանին 4 տարվա ազատազրկման լուրը լսելուց հետո նրա պապը շոկի մեջ ընկավ:

«Բառիս բուն իմաստով չէի սպասում, որ այսպիսի դատավարություն տեղի կունենա: Ամեն ինչ ապացուցվեց, ոչ մեկը ոչ մի հանցանք չուներ: Սերժի պատվերը կատարվեց ու վերջ»,- բորբոքված հայտարարեց Շահենի պապիկը:

Նա Հայաստանը որակեց բռնապետություն.«Սա պետություն չէ: 15 ազատամարտիկն էլ կռվել են, վաղը որ պատերազմ լինի ի՞նքն է կռվելու (նկատի ունի Սերժ Սարգսյանին), թե՞ Սաշիկը: Սա բռնապետություն է ժողովուրդ, հասկացեք»:

Վերջում էլ «սա երկիր չէ» ասելով՝ հեռացավ:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճիռը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031