Դերասանուհի Նորա Բադալյան- նկարիչ Ստեփան Վերանյան զույգին բնորոշ է առանց կաղապարների, ստեղծարար մտածողությունը: Նրանց համատեղ ջանքի արդյունքը՝ «Մարիա Ստյուարտ» ինտերակտիվ մոնոներկայացումն ըստ Շիլլերի, եւս բացառություն չէր այդ առումով: Բեմադրության եւ երաժշտության հեղինակը Նորա Բադալյանն է, ինստալյացիան՝ Ստեփան Վերանյանինը:
Զույգը «Մարի Ստյուարտը» կներկայացնի նոյեմբերի 8-15-ը կայանալիք Թեսփիսի մոնոներկայացումների փառատոնին (Գերմանիա):
Aravot.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ ներկայացումը խաղացել են երկու տարի առաջ «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնի շրջանակներում, հենց այդ ժամանակ էլ գերմանական փառատոնի տնօրեն Յոլանտա Սուտովիցը հավանել է այն ու հրավիրել իրենց բիենալեին: Նույն միջոցառմանը կմասնակցի նաեւ Նարինե Գրիգորյանը՝ ըստ Նատալի Ֆիլյոնի՝ Տիկնիկային թատրոնում բեմադրված «Բանաստեղծություն «Դզին» մոնոներկայացմամբ:
Նորա Բադալյանը հավելեց, որ «ՄարիաՍտյուարտը» հիմնված է տեքստի եւ լեզվի վրա, իսկ առաջատար հերոսներն են՝ ձայնը, լույսը եւ հնչյունները: Ինքը կխաղա փառատոնի վերջին օրը, իսկ ներկայացման վայրը նախկին բունկեր է՝ կառուցված 40-ականներին, որն այժմ վերածվել է մշակութային կենտրոնի: Դերասանուհու համոզմամբ, այն ճիշտ ընտրված վայր է՝ Մարի Ստյուարտի տառապանքն ու ապրումները փոխանցելու ու մոնոներկայացման ուղերձը տեղ հասցնելու համար:
Ներկայացման մեջ հնչում է հայերեն, քանի որ փառատոնի կազմակերպիչները ցանկացել են, որ ազգությամբ հայ դերասանուհին հայերենովխաղա, ֆրանսերեն կտորները հենց Մարիա Ստյուարտի սոնետներից են, լատիներեն կա, որովհետեւ ինքը կաթոլիկ է եղել, անգլերեննէլթագուհու մայրենի լեզուն էր:
Դերասանուհու առաջարկով գերմաներեն կտոր կա, որովհետեւ փառատոնը Գերմանիայում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ