Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ամենաողջամիտ բանը, որ կարող է իշխանությունն անել, դա այն է, ինչ անում է»

Հոկտեմբեր 17,2014 21:14
Hermine Naxdalyan

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եռյակի հանրահավաքին հայտարարել էր՝ «Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն Aravot.am-ի հետ զրույցում առաջին նախագահին պատասխանեց. «Ամենաողջամիտ բանը, որ կարող է իշխանությունն անել, դա այն է, ինչ անում է: Այսինքն, կատարում է իր իրավասությունները, իր լիազորությունները, իր ստանձնած ծրագրերը, եւ աշխատում է, որովհետեւ երկրի առաջ բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան ծառացած: Ընդդիմության գործը քննադատելն է: Ընդդիմությունը զբաղված է իր գործով, իշխանությունն էլ զբաղված է իր գործով: Ես չեմ կարծում, որ իշխանափոխության կոչերի համար կան անհրաժեշտ հիմքերը: Գտնում եմ, որ դա եղած իրավիճակի մեջ ցանկալին իրականի տեղ ներկայացնելն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Դե շարունակեք ձեր թալանի գործը, իսկ ժողովուրդը, որ դեմ է թալանին, իր գործը ,ի վերջո, կանի…!!!
    Համբերությունը վաղուց է սպառվել…!!!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031