«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատաքննությունն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց:
Դատավճռի համաձայն, Շանթ Հարությունյանը դատապարտեց 6 տարի ազատազրկման, նրա որդի Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման:
Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, իսկ խուլիգանություն կատարելու համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Խուլիգանություն կատարելու համար դատապարտվեցին նաեւ Ալեք Պողոսյանը 4 տարվա ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարվա ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը 5 տարվա ազատազրկման, Հայկ Հարությունյանը ` 4.6 տարվա ազատազրկման ոչ միայն խուլիգանության, այլեւ զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու համար, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5 տարվա ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանի նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 50.000 դրամի չափով, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարվա ազատազրկման, Սևակ Մնացականյանը դատապարտվեց 1,6 տարվա ազատազրկման, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման, Վահե Մկրտչյանը՝ 7 տարվա ազատազրկման դատապարտվեց մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, Վարդան Վարդանյանն էլ 5 տարվա ազատազրկման՝ կրկին խուլիգանության համար:
Դատարանը վճռել է նաև ամբաստանյալներից որպես դատավարական ծախս գանձել նաև որոշակի չափով գումար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ