Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ցանկանում են 1 աթոռ, որ առաջիկա նախագահական ընտրություններին ունենան իրենց նախագահը». Հովհաննես Սահակյան

Հոկտեմբեր 17,2014 20:50

Միայն  հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի ուրիշներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է ոչ թե սեփական իշխանությունը հավերժացնելու նկատառումով, այլ միայնումիայն, բացառապես, «իր հոր արեւ»՝ երկրի ու ժողովրդի բարօրության համար»,- Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքին այսպիսի կարծիք էր հայտնել առաջին նախագահը սահմանադրական փոփոխությունների մասին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը. «Սահմանադրական բարեփոխումներից խոսելուց պետք է մի կարեւոր փաստ արձանագրենք: Եթե այդ մարդիկ չեն կարդացել այդ հայեցակարգը, ինչի՞ մասին է խոսքը: Եթե դա ընդամենը քաղաքական ցանկության մասին է, եւ իրենք ընդամենը մեկ աթոռի համար են կռիվ տալիս, մենք այստեղ ասելիք չունենք: Խնդիրը այստեղ կարող ենք բաժանել երկու մասի՝ իրավական եւ քաղաքական: Իրավական առումով, եթե այդ մարդիկ չեն կարդացել եւ  նշում են, որ չեն կարդալու, հետեւաբար մնում է քաղաքականը: Քաղաքականն էլ հետեւյալն է՝ իրենք ցանկանում են 1 աթոռ, որ առաջիկա նախագահական ընտրություններին ունենան իրենց նախագահը: Այստեղից ծնվում է երկրորդ հարցադրումը՝ իսկ եթե այդքան վստահ եք, որ նախագահական ընտրություններին պետք է հաղթեք, այս հայեցակարգի պարագայում հաղթեք ԱԺ ընտրություններում եւ ամբողջ թիմով ձեւավորեք ե՛ւ կառավարություն, ե՛ւ ԱԺ մեծամասնություն, հետեւաբար նաեւ նախագահական ինստիտուտ եւ այլն: Այստեղ կա նաեւ խնդիր՝ դեմ եք, ինչի՞ն եք դեմ:

Մենք նաեւ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կբացատրի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հանկարծակի հրաժարականը: Նա պատասխանեց. «Արմեն Գեւորգյանը պետք է նախեւառաջ որպես պաշտոնյա, որի աշխատանքը բոլորը գնահատել են, գնահատում են, պետք է ինքը տա  բացատրությունը կամ պարզաբանումը, թե ինչու է հրաժարվել: Ես չեմ խոսել պարոն Գեւորգյանի հետ, պատճառների մասին տեղյակ չեմ»:

Հասարակության մեջ կարծիքներ են պտտվում, որ նա Քոչարյանի կադրն է, նա է ստիպել հրաժարական տալ՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դրանք ընդամենը կարծիք են: Քանի դեռ պարոն Գեւորգյանը չի հայտնել այդ կարծիքը, թողնենք: Դրանք ընդամենը բամբասանքներ են»:

Մեր հարցին՝ նա հնարավո՞ր է Արթուր Բաղդասարյանի պաշտոնը զբաղեցնի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար դառնա՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դա իմ իրավասություններից դուրս է: Ես չեմ նշանակում ԱԱԽՔ, եւ չեմ կարող ասել՝ կնշանակվի նա, թե ոչ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    ՀՀԿ առնետավազքի մեկնարկը տրված է, սպասենք հաջորին…:)))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031