Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիի գործի քննությունը հետաձգվեց

Հոկտեմբեր 17,2014 19:25

Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ դատական գործի քննությունը: Նրա դեմ դատական գործ է հարուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:Դատական գործի քննությունը հետաձգվեց, քանի որ չէր ներկայացել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին բերման էր ենթարկվել ապրիլի 4-ին ՀՀ Գլխավոր դատախազության առաջ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Պետրոսյանի կազմակերպված ակցիայի ժամանակ: Խնդիրն այն է, որ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել, քանի որ նա ցանկանում էր ակցիան իրականացնել հենց դատախազության շենքի դիմաց, իսկ ոստիկանները հորդորում էին անցնել դիմացի մայթ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031