Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմինե Ուդումյան. «Հոդվածն ամբողջ թերթի հետ միասին տպարան գնաց, բայց այդպես էլ դուրս չեկավ»

Հոկտեմբեր 17,2014 19:36

«Առավոտցի» Արմինե Ուդումյանը «Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցն է: Հիշում է օրաթերթում հրապարակված իր մի լրագրողական աշխատանքի պատմություն: «Հրապարակումը լուսահոգի, հարգարժան նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շրջապատից մի գործարար տիկնոջ բիզնես վարքագծի մասին էր: Նա անթույլատրելի գործողություններ էր թույլ տալիս, օգտագործելով իր կապերի մասին համբավը: Նախ մինչև հրապարակումը փորձ արեցին ճնշում գործադրել` չհրապարակելու համար (տեղյակ էին, որ նման փաստեր ունեմ, քանի որ արդեն դիմել էի պարզաբանումների և հակափաստարկների համար): Ունենալով մեր խմբագրի անվերապահ վստահությունը, ես աշխարհի ամենաինքնավստահ մարդն էի ինձ զգում, ճնշումներն ինձ վրա ուղղակի անհնար բան էին: Հետո փորձեցին խնդրանքով, հետո կաշառելու փորձերով, հետո խմբագրին էին խնդրում, բայց մենք անդրդվելի մնացինք և հոդվածն ամբողջ թերթի հետ միասին տպարան գնաց, տպարան գնաց, բայց այդպես էլ դուրս չեկավ»:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031