Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառյակում ամեն մեկն իր մելոդիան էր նվագում, հարմոնիա չկար»

Հոկտեմբեր 17,2014 18:52

Այսօր Aravot.am-ը «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանից հետաքրքրվեց` արդյոք հետեւե՞լ է հոկտեմբերի 10-ին  ոչ իշխանական ուժերի հանրահավաքին, եւ  որպես հոգեբան ինչպե՞ս կմեկնաբանի:

Պարոն Գասպարյանի դիտարկմամբ` Ազատության հրապարակի հարթակում կանգնած յուրաքանչյուր մասնակից ուներ իր դրդապատճառը, իր շահերը. «Մեկն ուզում էր ցույց տալ, որ տեսեք` եթե ես գամ, շատ մարդ կհավաքվի, շատ մարդ կավելանա, մեկ ուրիշն ուզում էր իր մասին հիշեցնել, ասում էր` իզուր եք ինձ մոռացել, ես դեռ ուժ եմ ներկայացնում, ես կամ, մյուսն էլ ասում էր`բայց չէ՞ որ ես էլ կամ: Այնտեղ լինելու դրդապատճառները տարբեր էին: Չեմ կարող ասել, թե հետո ժողովրդի մոտ ինչ արձագանք է ունեցել:

Հարթակում կանգնածներն, իհարկե, ամեն մեկն ունի իր սեփական շահը, դա քաղաքականության բիրտ օրենքն է: Բայց իմ տպավորությունն այն էր, իսկ ես որպես հոգեբան հետեւում եմ, որ այդ քառյակը, եթե համեմատենք երաժշտական քառյակի  հետ, ամեն մեկն իր մելոդիան էր նվագում, եւ դեռ երաժշտություն չկար, ես չտեսա համախմբված երաժշտություն, հարմոնիա ստեղծված չէ քառյակի մեջ: Իհարկե, այն կարող է դառնալ հարմոնիա` ելնելով իրենց շահերից, կոմպրոմիսներից, ժամանակի ընթացքում կարող է աճել, մեծ ուժ դառնալ, կարող է` քանդվի, կարող է` դա ինչ-որ ուժերի մանիպուլյացիա է, ես որպես դիտորդ, հոգեբան եմ ասում, ես քաղաքական գործիչ չեմ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031