Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատը» շնորհակալ է Սերժ Սարգսյանին ԵՏՄ-ի համար

Հոկտեմբեր 17,2014 18:11

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատ» նախաձեռնության անդամները այսօր` հոկտեմբերի 17-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում ասուլիսը սկսեցին Սերժ Սարգսյանին ուղղված շնորհակալական խոսքերով` հոկտեմբերի 10-ին Բելառուսում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը ստորագրելու համար:

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատ» նախաձեռնության նախագահ Իշխան Թովմասյանը նշեց, որ այդ միություն կարեւորում է անվտանգության համար. «Մենք Եվրասիական տնտեսական միությանը ողջունում ենք միայն այն պատճառով, որովհետեւ ստեղծվում է նոր միություն, անվանումը կարեւոր չէ: Միության անդամ ենք, ուրեմն` մեր անվտանգությունը ապահովված է»:

Ըստ պարոն Իշխանյանի` եթե առաջընթաց տիրի որոշ ուժեր կհայտարարեն, որ իրենց հանրահավաքի կամ գործունեության արդյունքն է, բայց իրականում դա կլինի ԵՏՄ-ի շնորհիվ. «Շատ շուտով ցանկացած ժողովրդի շահերից բխող ոլորտներում Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրումից հետո անմիջապես ժողովուրդը զգալու է իր անձնական կաշվի վրա, որ դրական տեղաշարժ է տեղի ունենալու»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031