Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «նորմանդական քառյակի» հանդիպումը դրական է գնահատել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Բանակցությունների արդյունքը դրական է», – հայտնել է Պուտինը հոկտեմբերի 17-ին՝ դուրս գալով բանակցությունների դահլիճից:
Հանդիպումը տեղի է ունեցել Միլանում: Քառակողմ բանակցություններին ներկա էին Ռուսաստանի նախագահը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ քննարկումը սկսվել է գազի հարցից: Ռուսաստանից դեպի Ուկրաինա գազի ուղիղ մատակարարումը դադարեցված է հուլիսի 16-ից, քանի որ Կիևը չի մարել «Գազպրոմ»-ի պարտքերը, որը կազմում է 5,3 միլիարդ դոլար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ