Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը իրենց պայքարին քաղաքացիների չարձագանքելը համեմատեց դիակների հետ

Հոկտեմբեր 17,2014 17:46

«Ցեղակրոն« կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի մոտ մեկ ժամ տեւած վերջին խոսքն այս պահին Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջվեց 10 րոպեով:

Նա նախ պնդեց, որ իր որդուն` անչափահաս մեղադրյալ Շահեն Հարությունյանին էլ դատարանը վերջին խոսքի հնարավորություն տա, բայց դատարանը չթույլատրեց:

«Երկրում բեսպրեդել է իրականացվում, պահանջում եմ, որ մարդուն չզրկեք իր վերջին խոսքի իրավունքից»,- մի քանի անգամ կրկնեց Շանթ Հարությունյանը:
Ապա պատմեց, թե ինչու է Շահենին իր հետ հեղափոխության տարել. «Շատերն ասում են անչափահաս էր, ո՞ւր էիր տանում: Դե ասեմ` իմացեք, ես դաստիարակվել եմ պատմական գրքերով: Այն ժամանակ ռոմանտիզմն այնքան մեծ էր, որ գիտեինք, թե հայ ժողովուրդը սուրբ է, Գեւորգ Մարզպետունին, որ կարդում էի՝ լացում էի, որ արաբները եկել գրավել են երկիրը, իսկ իշխանները քաշվել են մի անկյուն: Ինչպես Գեւորգ Մարզպետունի վեպում տղան մոտեցավ հորն ու ասաց՝ ես էլ եմ գալիս ճակատամարտ, հայրն ասաց` արի, այնպես էլ իմ դեպքում է եղել: Այդ գիրքը, ըստ ձեր տրամաբանության, դրդել է ինձ հանցագործության»:

Հետո դիմեց դատախազին ու ասաց` հենց վաղը Ռուսաստանը տապալվի, իր դեմ առաջադրված մեղադրանքը վերանալու է. « Իրար հանդիպելու ենք ցույցի, հանրահավաքի ժամանակ, ես էլ եմ խոսելու, դու` էլ: Ասելու ես, ես էլ գիտեի քո ասածները ճիշտ են, բայց ի՞նչ է ուզում էիր համաձայնեի, որ գայի ես էլ քո կողքին բերդում նստեի…Գիտեք հանուն ոչնչի մահը շատ դժվար բան է, փաստորեն տենց էլ ստացվեց մեր դեպքում, որովհետեւ երեւի մեր ժողովուրդը ոչինչ է եղել, չենք իմացել»:

Նա իրենց պայքարին քաղաքացիների չարձագանքելը համեմատեց դիակների հետ. «Միայն դիակներն են, որ ծակում ես, էլի չեն շարժվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031