Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատը» իր առաջարկությունները պատրաստվում է ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Հոկտեմբեր 17,2014 17:41

«Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը ի սկզբանե չի առաջացել ո’չ ժողովրդի քվեին եւ ո’չ էլ հավանությանը»,- այսօր` հոկտեմբերի 17-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայկական սոցիալական հեղափոխության ճակատ» նախաձեռնության նախագահ Իշխան Թովմասյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության վերաբերյալ իրենց առաջարկությունները եւ դիտողությունները պատրաստվում են ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

Պարոն Թովմասյանը համարում է, որ առաջին եւ երկրորդ նախագահների թողած ժառանգության պատճառով է սահմանադրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն առաջացել. «Գնում են սահմանադրական բարեփոխումների, որպեսզի ժողովրդի աջակցությամբ կարողանան ժողովրդին եւ հանրապետությանը դուրս բերել ստեղծված իրավիճակից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031