Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գողության անհաջող 2 փորձի պատճառով՝ 8 տարի ազատազրկում

Հոկտեմբեր 17,2014 17:34

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Ալեք Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունվարի սկզբին ոսկյա զարդեր եւ գումար գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտքի դռան փականը մազակալով բացելու միջոցով, մուտք է գործել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող Ս.Պ.-ի բնակարան, սակայն հանդիպելով տան պահպանությունն իրականացնող Հ. Բ.-ին, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել եւ հեռացել է:

Այնուհետեւ Ա. Պողոսյանը 2014թ. հուլիսի 20-ին, ժամը 05.00-ի սահմաններում ոսկյա զարդեր եւ գումար գաղտնի հափշտակելու նպատակով առաջին հարկի պատուհանը հրելով բացելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող Ա. Մ.-ի բնակարան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ տանտիրոջ տուն վերադառնալու պատճառով, հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Պողոսյանը նախկինում 6 անգամ դատապարտվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ երկու դրվագով («Գողության փորձ, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով») :

Ա. Պողոսյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Դատարանը նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա ընդունում է իր մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարածի համար: Դատարանը Ա. Պողոսյանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:

Հոկտեմբերի 16-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ալեք Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ 2 դրվագով եւ դրվագներից յուրաքանչյուրով նրան դատապարտել ազատազրկման 5 տարի 4 ամիս ժամկետով: Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նրան դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի 1-ին մասի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հունվարի 17-ի որոշմամբ նշանակված 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման չկրած մասը եւ նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031