Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակչության 47 %-ը գտնում է, որ կոռուպցիա կա ՀՀ ՊՆ համակարգում». զեկույցը բարկացրեց ՀՀԿ-ականներին

Հոկտեմբեր 17,2014 17:30

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով:

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության փոխնախագահ Սոնա Այվազյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունները՝ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին, որը բարկացրեց ՀՀԿ-ականներին: Նա ասաց, որ հարցումները ցույց են տվել, որ ՀՀ բնակչության 47 տոկոսը գտնում է, որ կոռուպցիա կա ՀՀ պաշտպանության համակարգում: Հայաստանը հայտնվել է «D-» խմբում, ինչը նշանակում է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկերը շատ բարձր են. «ԱԺ-ն չունի վերահսկողական լծակներ, խորհրդարանական հանձնաժողովը արդյունավետ չի աշխատում: Կառավարությունը հաշվետու է ԱԺ-ին բոլոր ոլորտների համար, բայց ոչ ՊՆ ոլորտի: ՎՊ-ի ուսումնասիրությունները, հաշվետվությունները հրապարակային չեն, դրանք քննարկվում են դռնփակ նիստում՝ հանձնաժողովում: Իսկ գնումների գործընթացը վերահսկելու մեխանիզմներ չկան: ՊՆ-ի ծախսերի թեմայի վրա տաբու է, ԱԺ-ում հարցեր չեն բարձրացվում այդ թեմայով»:

Sona_3

Սոնա Այվազյանը նաեւ ասաց, որ ՊՆ-ի հովանու տակ մի շարք ձեռնարկություններ կան, որոնք հայտնի չի, թե ինչպես են ծախսում իրենց տրված միջոցները. «Այս ոչ թափանցիկության պատճառով կոռուպցիոն ռիսկերը մեծանում են: Գաղտնիության շրջանակները պետք է էապես հիմնավորված լինեն: Անհասկանալի էր, թե ինչու ՊՆ-ն ձեռք բերեց համալիրի շենքը»:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ձեր զեկույցում հենվել եք փորձագետների կարծիքների վրա, իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրել փորձագետներին, ոչ թե անունները ասեք, այլ ինչպե՞ս եք ընտրել: Սոնա Այվազյանը պատասխանեց, որ գաղտնի են մասնակիցները, ընտրել են այն մարդկանց, որոնց ճանաչել են, եւ գիտեն, որ փորձառություն են ունեցել:

ՀՀԿ պատգամավորները անընդունելի համարեցին, որ կազմակերպությունը զեկույցը պատրաստելիս չի համագործակցել ՊՆ-ի հետ, լուրջ ուսումնասիրություն չի արել, մի քանի փորձագետի կարծիքների վրա է հիմնվել եւ այլն:

Սոնա Այվազյանն էլ պատասխանեց, որ իրենց ուսումնասիրությունների մեթոդը միջազգային է եւ նույն մեթոդով են գնահատել նաեւ 82 երկրների նույն ոլորտի կոռուպցիոն ռիսկերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031