Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատ». «Գործող Սահմանադրությունը արմատական փոփոխության կարիք ունի»

Հոկտեմբեր 17,2014 17:10

«Հայաստանի սոցիալիստական ճակատ» նախաձեռնության անդամները եւ նրանց համախոհները ոչ միայն ցանկանում, այլեւ առաջարկում են, որպեսզի բարեփոխված Սահմանադրությունում հոդվածները ամրագրված լինեն այնպես, որ ցանկացած քաղաքացի ամեն մի հոդվածն ընթերցելիս ոչ միայն հստակ հասկանա միտքն ու բովանդակությունը, այլ նաեւ զգա իր դերը»,- այսօր` հոկտեմբերի 17-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայկական սոցիալական հեղափոխության ճակատ» նախաձեռնության անդամ Ժոզեֆինա Գասպարյանը:

Նրա խոսքերով` պարտադիր չէ, որ բարեփոխված Սահմանադրությունում բոլոր հոդվածները հարմարեցվեն միջազգային չափանիշներին կամ էլ արժանանան Վենետիկի հանձնաժողովի հավանությանը: Նա նշեց, որ իրենց նախաձեռնությունը առաջարկում է վերականգնել վարչական շրջանների ընտրության հետ կապված նախկին օրենքները, ընտրական գրավը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղին:
«Ընտրությունները պետք է անցկացնել հարյուր տոկոս համամասնականով, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չէ, ապա պետք է ընտրված համարվի այն պատգամավորը, որի օգտին կողմ են քվեարկել ընտրացուցակում ամրագրված ընտրողների ¼-ը: Ավելին` պետք է ընդունել պատգամավորներին հետ կանչելու մասին օրենք` սահմանելով հետ կանչման համար համապատասխան տոկոսային թվաքանակի ցուցանիշ»,- ասաց նա:

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատ» նախաձեռնությունը առաջարկում է նաեւ իշխանավորներին հրաժարվել միջազգային այն բոլոր պայմանագրերի ստորագրումից, որտեղ կան կետեր, որ խեղաթյուրում եւ ոտնահարում են հայ ազգի արժեքները եւ սովորույթները.
«Գործող Սահմանադրությունը ոչ թե բարեփոխման կարիք ունի, այլ պետք է արմատական փոփոխություն կատարել: Հնարավորինս մեկ օր շուտ նախաձեռնել եւ անցկացնել հանրաքվե»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031