Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն առաջարկում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում անձնական մեքենայով ՀՀ այցելող մեր հայրենակիցների համար

Հոկտեմբեր 17,2014 16:39

Այսօր իմ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով: Նշենք, որ Մաքսային օրենսգրքի գործող խմբագրությամբ (38-րդ հոդվածի 3-րդ մաս)` այդ ապրանքների տեղափոխումը թույլատրվում է առավելագույնը տասնհինգօրյա ժամկետով՝ տարեկան կտրվածքով ոչ ավել, քան երկու անգամ:

Այս դրույթը հատկապես մեծ անհարմարություններ, իսկ չնչին խախտման համար նաև մեծ տուգանքներ է առաջացնում Ռուսաստանում և Վրաստանում բնակվող և Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց համար, ովքեր անձնական մեքենայով են այցելում Հայաստան՝ հիվանդ հարազատներին խնամելու, հարազատների հուղարկավորության, հարսանիքի ու այլ արարողություններին մասնակցելու, տուրիստական կամ այլ նպատակներով:

Այսպիսով, այս նախագծով «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով մեղմացվում է առկա սահմանափակումը՝ ելնելով արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և Հայաստանում տուրիզմի զարգացման շահերից:

Էդմոն Մարուքյանն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031