Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն նաեւ հայկական գովազդային շուկայի վրա

Հոկտեմբեր 17,2014 16:35

Հայաստանում Մեդիա պլանավորումը ձեւավորվեց 2005-2006 թվականներից սկսած, մինչդեռ դրա ձեւավորման համար երկար տարիներ էին պետք։ Այս մասին, Հոկտեմբերի 16-18-ին Հայաստանում տեղի ունեցող Երեւանի միջազգային Կոմունիկացիոն բիենալեի շրջանակներում, այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Media International Service ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Նշենք, որ Երեւանի միջազգային Կոմունիկացիոն բիենալեն նպատակ ունի աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջեւ ամրապնդել կապը եւ զարգացումը, գիտելիքներ փոխանակել եվրոպական եւ ասիական ընկերությունների միջեւ եւ դասընթացների միջոցով ապահովել ուսանողների եւ գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը։

Տիգրան Սաֆարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց աշխարհում եւ Հայաստանում հեռուստատեսային գովազդի առանձնահատկությունները։

Նաեւ անդրադարձ եղավ հայաստանյան շուկայում հայտնի հեռուստաընկերություններին։ Ըստ բանախոսի՝ պարզվում է, որ «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները «ամենականացիացված» հեռուստաընկերություններն են՝ կախված սերիալների քանակից։
Նաեւ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանը ԱՊՀ երկրների տարածքում ամենաշատ սերիալ արտադրող երկրների ցանկում երկրորդն է՝ Ռուսաստանից հետո։

«Ահա այս ամենը հաշվի առնելով է, որ գովազդատուները ընտրում են այնպիսի ժամ իրենց գովազդի համար, որը դիտելություն կապահովի։ Օրինակ` ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալի ընթացքում, եթե կա 500 հազար հեռուստադիտող, ապա անկասկած դրա ժամանակ գովազդի դիտելիությունն էլ կլինի ամենաբարձրը՝ մեկ գովազդը կդիտի մոտ 250 հազար մարդ։

Ըստ Տիգրան Սաֆարյանի՝ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունն էլ, որը շուրջօրյա լուրեր է հաղորդում, դիտում են միայն տարեցները եւ տղամարդիկ, իսկ այն հանգամանքը, որ հիմա համացանցային լուրերն ավելի շատ են ընթերցվում, նպաստում է նրան, որ երեկոյան ժամերին լուրերի թողարկումը շատ քիչ մարդիկ են նայում՝ միայն 35-ից բարձր տարիք ունեցող անձիք։

Ըստ բանախոսի՝ տարեցտարի հեռուստացույց դիտողների 20 տոկոսը գնում է ինտերնետ, այդ իսկ պատճառով աստիճանաբար հնարավոր է, որ նվազի հեռուստատեսային գովազդային շուկան։

Բանախոսը նաեւ անդրադարձ կատարեց ռուսաստանյան գովազդային շուկայի աճի տեմպերին եւ նշեց, որ, պայմանավորված վերջերս Ռուսաստանի նկատմամբ արեւմուտքի կողմից կիրառած պատժամիջոցներով, հնարավոր է շուկայի աճի դանդաղում. «Սակայն դա էլ չի խանգարում, որպեսզի նրանց շուկայում գովազդի համար հերթ լինի»։
Սակայն հայկական գովազդային շուկան, ինչպես ներկայացրեց նա, չի կարողանա աճել, քանի որ հակառուսական պատժամիջոցները կարող են իրենց ազդեցությունն ունենալ եւ շուկան կսկսի նվազել մոտ հինգ տոկոսով։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031