Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015–ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում. Ա. Սաղաթելյան. Tert.am

Հոկտեմբեր 17,2014 16:28

Tert.am-ը սահմանադրական բարեփոխումների մասին զրուցել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հետ, ով ասում է, որ սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։

– Պարո՛ն Սաղաթելյան, հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմ է ուղարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Որո՞նք են լինելու գործընթացի հետագա քայլերը:

-Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դրանք կանխորոշված են ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 4-ի հրամանագրով: Հանրապետության Նախագահը լուծելու է հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու հարցը: Ընդ որում, դրա համար որոշակի ժամկետներ սահմանված չեն:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031