Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական սոցիալիստական ճակատ». «Գործազուրկ տասնյակ հազարավորների համար Սահմանադրությունում ոչ մի հոդված նախատեսված չէ»

Հոկտեմբեր 17,2014 16:16

«117 հոդվածից բաղկացած գործող սահմանադրությունում ոչ միայն թերությունների ու բացթողումների, այլ նաեւ ամրագրված, բայց իշխանավորների կողմից ճիշտ հակառակը կատարվող գործընթացների ականատեսն ենք»,- այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայկական սոցիալիստական ճակատ» նախաձեռնության անդամ Լուսինե Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ գործող սահմանադրությունում հոդվածները թերի են եւ հանգեցնում են նրան, որ հասարակ քաղաքացիները կարդալով այն՝ չեն կարող հասկանալ: Նա նշեց, որ ամբողջ սահմանադրությունում չկա մի հոդված, որտեղ ամրագրված լինի, որ պետության եւ ժողովրդի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող հիմնարկ ձեռնարկությունները կարող են առք ու վաճառք իրականացնել.

«Պետությունը պարտավոր եւ պատասխանատու է լուծել իր քաղաքացու համար ամենաառաջնային խնդիրները, հատկապես՝ պարտադիր աշխատանքով ապահովելը, փոխարեն՝ ամրագրված է հոդված 32. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության իրավունք»: Եթե անկաշկանդ ու անկեղծ լինենք կարծես թե դա վերաբերվում է իշխանավորներին: Հոդված 48. «Նպաստել բնակչության զբաղվածությանը եւ աշխատանքի պայմանների բարելավվմանը», լա՛վ, ընդունենք, որ սա վերաբերվում է աշխատանքով ապահովվածներին, իսկ ի՞նչ անեն կամ ի՞նչ ճակատագիր է սպասվում ինձ նման բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած, սակայն գործազուրկ տասնյակ հազարավորներին, որոնց համար ոչ մի հոդված նախատեսված չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031