Սիրիայի բանակը ոչնչացրել է Դեր Զորում տեղակայված «Իսլամական պետության» համակարգող շտաբը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լիբիական «Ալ-Մայադին» հեռուստակայանին:
Հաղորդվում է, որ շտաբը ոչնչացվել է սիրիական բանակի Դեր Զորում հարձակողական գործողությունների արդյունքում:
«Իսլամական պետությունը» սեպտեմբերից սկսած Դեր Զորում սիրիական բանակի դեմ կատաղի մարտեր է սկսել՝ նպատակ ունենալով գրավել ռազմաօդային ուժերի կայանը, որն այդ շրջանում կառավարական ուժերի վերջին հենակետն էր:
Այս շաբաթվա սկզբից իրավիճակը փոփոխվել է: Սիրիական բանակը մի քանի օր հարձակողական գործողություններ է կատարում՝ Դեր Զորում ազատագրելով նորանոր տարածքներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ