«Ադրբեջանում թերթերը, այդ թվում նաև ընդդիմադիր, տարեկան մինչև երկու հարյուր հազար մանաթ ստանում են նախագահականից՝ որպես նախագահական հիմնադրամի դրամաշնորհներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում նախագահական ապարատը միայն թերթերին օգնելու համար տարեկան ծախսում է հինգ միլիոն մանաթ, և մտադրություն ունեն այդ ֆինանսավորումը հասցնելու մինչև քսան միլիոն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ