Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոբանիի քրդերը ադրբեջանցի ահաբեկչի են մահապատժի ենթարկել. Haqqin.az

Հոկտեմբեր 17,2014 14:45

Թուրքիային սահմանակից Սիրիայի Քոբանի քաղաքում քրդերի մոտ 20-ամյա ադրբեջանցի էր գերի ընկել, որը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման անդամ էր, գրում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «ալ-Հայաթ»-ին:

Ադրբեջանցի գրոհայինը գերի էր ընկել 10 օր առաջ, իսկ գերության հաջորդ օրը մահապատժի էր ենթարկվել:

33-ամյա քուրդ Ջունեյիդ Հիմուն նկարագրել է տեղի ունեցածն այսպես. «Ես քրդերի կազմում չեմ կռվում, բայց օգնում եմ նրանց: ԻՊ-ի անդամներից մեկին մենք բռնել էինք փողոցում: Նա ադրբեջանցի էր, մոտ 20 տարեկան կլիներ: Խոսում էր արաբերեն: Երբ մենք հարցրինք, թե ինչու է ԻՊ-ը հարձակվում մեզ վրա, նա ասաց, որ մենք անհավատներ ենք և նրանց հրամայված է մեզ ճիշտ հավատքի բերել: Երբ խոսքը հասավ կրոնական զրույցներին, նրան տարան մզկիթ, որտեղ պարզվեց՝ նրա տրամաբանությունն ըմբռնելը դժվար գործ է: Նա մի քանի անգամ կրկնեց, որ մենք անհավատներ ենք: Նա ասում էր, որ ուզում է դրախտ ընկնել, որտեղ նրան 40 գուրի կտան (դրախտային կույսեր): Նա հրաժարվում էր իրեն առաջարկած ուտելիքից ու ասաց, որ եթե ազատվի, նորից կսկսի մեզ սպանել: Նա մի քանի անգամ խնդրեց, որ իրեն սպանեն՝ հույս ունենալով, որ կընկնի դրախտ ու այնտեղ կհանդիպի իր եղբայրներին: Զինվորականները սկզբում ուզեցին նրան ուղղակի որպես գերի պահել: Բայց նրա համոզմունքներն ու նրա հանցակիցների շարունակվող հարձակումները նրանց այլ հնարավորություն չտվեց: Գերի ընկնելուց 24 ժամ անց նրան սպանեցին՝ գլխին մի քանի անգամ կրակելով»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031