Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 24-ին կմեկնարկի «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը

Հոկտեմբեր 17,2014 14:38

Հոկտեմբերի 24-28-ը Երեւանում նորաբաց ազատ տնտեսական գոտուն կից «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա Հայ ոսկերիչների համաշխարհային միության կազմակերպած «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը։ Այս մասին այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովան։

Նիկա Մանուկովան նշեց, որ միջոցառումը անց է կացվում արդեն 4-րդ անգամ եւ նվիրված է ոսկերչի տոնին։ Միջոցառմանը մասնակցելու են ընդհանուր առմամբ 100-120 ընկերություններ. «Միջոցառմանը մասնակցելու են 27 երկրների ոսկերչական եւ ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերություններ եւ մոտ 200 արտասահմանյան գնորդներ։ Միջոցառմանը մասնակցելու են տեղական 25 ընկերություններ»։

ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը իր խոսքում նշեց, որ այս տարի հայկական 25 ընկերություններ են մասնակցելու միջոցառմանը, որոնց արդյունաբերության զարգացման հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում. «Զեղչային տարբերակներ է առաջարկվել հայ ոսկերիչների համար եւ գումարի համաֆինանսավորման 50 տոկոսը մենք ենք վճարում։ Այն, որ հայկական ընկերությունների թիվը անցյալ տարի 15-ն էր, իսկ այս տարի 25-ը, խոսում է այն մասին, որ բիզնեսը տեսնում է ցուցահանդեսի կարեւորությունը»։

Պրն Միրզոյանը տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերի 27-ին տեղի կունենա «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն ոսկերչության ոլորտի զարգացման հնարավորությունները։

«Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-26-ը Երեւանում տեղի կունենա «Yerevan fashion week.Golden lace» նորաձեւության շաբաթը, որը նպատակ ունի երիտասարդ եւ կայացած հայ դիզայներների, օտարերկրյա մոդելավորողների համար հարթակ հանդիսանալ՝ իրենց հավաքածուները հանրությանը եւ գնորդներին ներկայացնելու համար։
Միջոցառումը նաեւ կխթանի Հայաստանում տեքստիլ արդյունաբերության այս ճյուղի զարգացմանը։

Միջոցառումները տեղի կունենան ՀՀ էկոնոմիայի նախարարության աջակցությամբ, «Մերիդիան» էքսպո կենտրոնի եւ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի աջակցությամբ։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031