Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ անդամ այլ երկրները նույնպես չգիտեն՝ ուր են գնում». Հովհաննես Իգիթյան

Հոկտեմբեր 17,2014 14:36

«Ինչպես գիտենք, Հայաստանը գնում է մի տեղ, որի անդամ երկրները նույնպես չգիտեն, թե ինչ է լինելու, ինչ է սպասվում: ԵՄ-ում` ի տարբերություն ԵՏՄ-ի, չկա պարտավորվածություն, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` տեղավորվո՞ւմ է այդ չափանիշների մեջ, թե` ոչ: Եվրամիությունը միշտ դռները բաց է թողնում, ու մենք պետք է որոշենք՝ ինչպե՞ս տեղավորվել այդ չափանիշի մեջ»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Փորձագետը նշեց, որ կառավարության գլխավորությամբ բոլոր նրանք, ովքեր փորձում են դրական բան նկատել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մեջ, խոսում են միայն ինչ-ինչ վտանգների հաղթահարման մասին. «Իրենք չեն խոսում Հայաստանի շահերի մասին: Ասում են որ հաղթահարվել է այսինչ կամ այնինչ վտանգը, հաղթահարվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև սահմանային անցակետ դնելու հարցը: Մինսկում ստորագրություն դնողներին է պետք հարցնել:

Ձեզ ինչ-որ մի քաղաքական գործիչ կարող է ներկայացնել, որ անդամակցության շնորհիվ Հայաստանի բյուջեն կավելանա քսան միլիոնով, հարյուր միլիոնով, տարբեր թվեր են շրջանառվում…Սա էական չէ: Այս ձևով բյուջեի ավելացումը չի ազդի տնտեսության վրա: Ճիշտ կլինի, եթե ուղղակի հարկերից գան այդ գումարները: Օրինակ, հարյուր միլիոն դոլար ուղղակի հարկերից եկած բյուջեն նշանակում է, որ բյուջեն հարստացավ այդ գումարով, նաև՝ Հայաստանում տնտեսական և սոցիալական աշխուժությունը ավելացել է այնքան, որ, օրինակ, եկամտահարկից, շահութահարկից մենք այդքան գումար ունենք. տնտեսությունն աճել է տասն անգամ: Թե չէ՝ ինքն իրենով հարյուր միլիոնը սոցիալական որևէ հարց չի լուծում: Այս ձևով գումար ստանալը գնալու է միայն ինչ-որ ադմինիստրատիվ ծախսերի»,- ավելացրեց Հովհաննես Իգիթյանը:

Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031