Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Եռյակը կդառնա դուետ»

Հոկտեմբեր 17,2014 14:10

«Ազգին վերցրել ու ճանճի նման կոտորում են, առանց խղճի ու ամոթի: Խոսում են ապահով Հայաստանից, սա՞ է ապահով Հայաստանը: Այս ողբերգությունը շարունակական է լինելու մեր երկրի գլխին: Մեր երկիրը էքսպերիմե՞նտ է, ի՞նչ է, դե բավական ա էլի, վեր կացեք, գնացեք: Տո գետինը մտեք, դուք հրաժարական տվեք, պրծնենք ձեզնից. պիտի վե՞րջ ունենա այս խայտառակությունը, թե՞ չէ»,- «Ֆորում» մամուլի ակումբում խոսելով ներկայիս իշխանության վարած քաղաքականության մասին, իր վրդովմունքն արտահայտեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:

Լրագրողների հարցերին ի պատասխան անդրադառնալով ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», քայլերին ու հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքին, բանախոսն ասաց, որ նրանց պահանջը՝ իշխանափոխությունը, օրվա պահանջն է. «Հիմա մարդիկ աշխատում են, տեսնենք՝ ի՞նչ է լինում հոկտեմբերի 24-ին: Արդյունքը վաղ թե ուշ կլինի: Աստված չանի, աֆրիկյան կամ լատինական Ամերիկայի օրինակով լինի իշխանափոխությունը: Մենք ուզում ենք, որ իշխանափոխությունը հնարավորինս անարյուն լինի: Չմոռանանք՝ մենք Արցախի գերխնդիր ունենք»: Անդրադառնալով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին էլ, պարոն Եղիազարյանը նախատինքի խոսքեր հնչեցրեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին՝ ասելով, որ չի կարելի, որ մարդիկ գնան Ազատության հրապարակ մի բանի համար ու պարզվի, որ եկել են Մաքսային միությանը «ոչ» ասելու. «Եթե դեմ ես, քո կուսակցությունում ասա: Մարդիկ չէին հավաքվել, որ «ոչ» ասեն մաքսային միությանը: Րաֆֆին տեսնո՞ւմ է, թե ի՞նչ է կատարվում Սիրիայում»:

Պատասխանելով հարցին՝ իր կարծիքով հաջորդ ընտրությունները հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն, բանախոսը մաղթեց. «Աստված տա, արտահերթ: Ժողովուրդը «հիմա» է պահանջում, որովհետեւ հիմա է սոված, բայց այս գործընթացը ժամանակ է պահանջում, հարթակում կանգնած մարդիկ չեն կարող գրպանից հանել իշխանությունն ու նվիրել նրանց»:

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ եռյակի ձեւաչափն ամենայն հավանականությամբ կփոխվի երկյակի: Այդ կանխատեսումը նա ավելի վաղ էլ էր արել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031