Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանի որդիները հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2014 12:42

«Ես դեռ երեք ամիս առաջ եմ ասել, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հովիկ Աբրահամյանը ծայրագույն վիճակի մեջ կընկնի, չեն թողնելու, որ աշխատի»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:
Եթե նախկին վարչապետի`Տիգրան Սարգսյանի, ում անունը Գուրգեն Եղիազարյանը չի արտաբերում, օրոք ամեն ինչ արվում էր, որ մամուլի միակ ուշադրության կենտրոնում նա էր հայտնվում, կարծում է, որ «հայտնի սրբի եւ մնացածի պատմությունները նկատի ունենալով`այնտեղ խոսելու բան կար»: «Բայց այն հասարակաց տունը, որը ընդունեց Հովիկ Աբրահամյանը, դեռ հասարակաց տներում կարգ ու կանոն կա, ստեղ էդ էլ չկա…»,- տարակուսեց ընդդիմադիր գործիչը «հասարակաց տուն» ասելով նկատի ունենալով կառավարությունը:

Շարունակելով իր դիտարկումներն այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանին միտումնավոր թիրախ են դարձնում, ընդդիմադիր գործիչն ասաց. «Հինգերորդ դասարանի կրթությամբ դոկտոր-պրոֆեսորին, երբ մարզպետ նշանակեցին, դա նույնպես կատարվեց Հովիկ Աբրահամյանի ձեռքով: Դա էլ էր մտածված, որ թիրախը վարչապետին դարձնեն»:
Գուրգեն Եղիազարյանը Գողթ գյուղի մի ընտանիքի պատմություն պատմեց` ի ցույց դնելով մեր պետության թշվառությունը: Պատմությունը` տեսանյութում

«Այսքանից հետո, դեռ մի բան էլ հորջորջում են`իշխանություն չենք տա, լավ էլ կտաք, հորդ տնից ե՞ք բերել, որ չեք տա: Հանիրավի եկել-նստել եք, հանիրավի էլ կհեռանաք»,-զայրացավ բանախոսը`հավելելով. «Երիտասարդները զոհվում են, էդ երեխան, որ Հայաստանում մնար գիտնական կդառնար, ոչ թե ձեր սուտ տված դոկտորներից: Իմ երեխան որդի ուներ, հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից: Մյուս որդիս էլ է հրաժարվել ՀՀ քաղաքացիներից ու դրա պատճառն այն է, որ ես ընդդիմադիր եմ սրանց, իսկ սրանց միայն հորթը կարող է ընդդիմադիր չլինել: Հեսա դրա պատասխանը ստացա`շատ բաների մասին կխոսեմ`կլսեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031