Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող, 10-11-րդ դարերին պատկանող Մակարավանքը հրապուրում է հավատացյալներին, զբոսաշրջիկներին: Ցավոք, հնամենի վանական համալիրը ձգում է նաեւ գանձագողներին:
Մոտ 2 տարի առաջ նրանք քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը՝ գանձեր գտնելու նպատակով: Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանն ասաց, որ դեպքի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, սակայն գանձագողերը չեն հայտնաբերվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ