Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Օրենքի բարելավումը լավ է միայն այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 17,2014 11:56
erjanik

Հատված Երջանիկ Աբգարյանի հետ «ՉԻ»-ի հարցազրույցից:

– Պարոն Աբգարյան, իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխություններ, որոնք, ընդդիմության կարծիքով, վերարտադրվելու համար են արվում։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմության հանրահավաքները, որոնց օրակարգում սահմանադրական փոփոխությունները թույլ չտալն է, կանխեն ՀՀԿ-ի հերթական վերարտադրությունը։

– Ես դա չեմ բացառում, եւ այդպես գնահատելու հիմքերն էլ առատ են։ Բայց նաեւ կարծում եմ, որ սկզբնապես դա արվում էր այն հույսով, որ սահմանադրության փոփոխությունների այդ հարցը հակասություններ կառաջացնի ընդդիմության շարքերում, եւ այն կքայքայվի։ ՀՅԴ-ի վարքագիծը այդ հարցում հայտնի էր եւ ուրեմն՝ դա այլ հասցեներ ուներ, որոնք հիասթափեցրին այդ հարցն առաջ քաշողներին։ Այժմ կարծում եմ, որ այդ ձախողակ հարցն արծարծվում է իներցիայով, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ ամեն կարգի օրենքի բարելավումը լավ է միայն այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է։ Իսկ եթե ոչ մի երաշխիք չկա, որ ղարաբաղյան կլանի իշխանության պարագայում նորափոփոխ սահմանադրությունն էլ մնացած բոլոր օրենսդրական ակտերի նման չի գործելու, ապա դա կարող է դառնալ նաեւ հասարակական պառակտման եւս մի «միջոցառում», որը կփորձեն օգտագործել այդ իշխանության վերարտադրության համար։ Բայց ես վստահ եմ, որ սրանց օրոք գործը դրան չի հասնի։ Այդ գործը այլ հիմքերի վրա կանեն նոր ընտրված նախագահն ու խորհրդարանը, որոնց առաջնահերթ խնդիրը կլինի սահմանադրական կոնկրետ հոդվածներով բացառել երկրում օտարերկրյա պետական սեփականության եւ պետական գործարարության առկայությունը, բացի միջազգայնորեն ընդունված հաստատություններից՝ դիվանագիտական եւ մշակութային ներկայացուցչություններից։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031