Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական միությունը նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական առումով է բոլորովին այլ տարածք. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 17,2014 11:45

Եվ այսպես, ընդամենը երկուսուկես ամսից Հայաստանը հայտնվելու է միանգամայն այլ աշխարհաքաղաքական միջավայրում, պարզ ասած՝ Եվրասիական միությունում:
Որքան էլ պնդեն, թե դա զուտ տնտեսական միություն է, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Եվրասիական միությունը նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական առումով է բոլորովին այլ տարածք։ Եվ այդ տարածքում ժողովրդավարական հիմնարար արժեքները՝ խոսքի ազատությունը, տնտեսական առողջ մրցակցությունը, ընտրությունների ինստիտուտը եւ այլն, կամ ընդհանրապես չեն գործում, կամ գործում են բոլորովին այլ մեխանիզմներով։ Դրա համար էլ ինչ հիշում ենք՝ Ղազախստանի նախագահը Նազարբաեւն է, Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է, Ռուսաստանի փաստացի լիդերը (տարբեր կարգավիճակներով) Պուտինն է, իսկ ընտրությունները համարյա ձեւական բնույթ են կրում։ Ընդ որում՝ այդ երեք երկրներում էլ պետական կառույցներն ամենակոշտ մեթոդներով միջամտում են մասնավոր բիզնեսի գործունեությանը, եթե պետք է՝ առանց ավելորդ ձեւականությունների սեփականության վերաբաշխում են իրականացնում, քվոտաներ են սահմանում եւ այլն։

Ժողովրդական ասացվածք կա՝ «պար մտնողր պիտի շորորա», եւ եթե Հայաստանն այսպիսի շրջապատ է ընկել, վաղ թե ուշ պիտի հետեւի «ավագ եղբայրների» օրինակին։ Ընդ որում՝ Սերժ Սարգսյանն ակնհայտ ցնծությամբ է գնում այդ ճանապարհով։ Սեփական իշխանությունը հավերժացնելու գործը վաղուց «ցրցամ է տվել» սահմանադրական բարեփոխումների միջոցով, սեփականության վերաբաշխումով էլ սկսել է զբաղվել նախագահ դառնալուն պես։ Ինչեւէ։

Այս իրավիճակում Հայաստանի ընդդիմության առջեւ դրված խնդիրը բարդանում է։ Պետք է իշխանափոխության հասնել մի միջավայրում, որտեղ ժողովրդավարության հիմնական ինստիտուտները բացահայտորեն արհամարհված են եւ չեն գործում, ավելին՝ Եվրասիական միության տարածքում այդ «գործիքակազմով» երբեւէ իշխանափոխություն չի եղել։ Ընդ որում՝ «գունավոր հեղափոխությունների» մեխանիզմը Հայաստանում չի աշխատել եւ երբեւէ չի աշխատելու։ Ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանում չափազանց մեծ ազդեցություն եւ լծակներ ունի, այլ որովհետեւ մենք Ղարաբաղի հարց ունենք։ Իսկ «գունավոր հեղափոխությունն» անպայման տարածքային կորուստներ է ենթադրում։ Կրկնում ենք՝ անպայմա՛ն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031