«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների ներանձնային եւ գերատեսչական բախումների հնարավորությանն, ասաց, թե պրոֆեսիոնալները չեն գնում ներանձնային բախումների, իսկ առողջ մրցակցությունը միշտ ողջունելի է։ «Ինչո՞ւ չէ, թող մրցակցեն, ով շուտ կբացահայտի հանցագործությունը, չի՞ շահելու գործը, շահելու է»,- ասաց Պողոսյանը։
– Ըստ Ձեզ, նոր համազգեստի միջի ոստիկանը հին համազգեստի միջի ոստիկա՞նն է, թե՞ նոր համազգեստը փոխել է նրան։
– Կարծում եմ՝ ամեն ինչի փոփոխությունը ինքներդ էլ եք զգում։ Արդյո՞ք սա 10-15 տարվա ոստիկանություն է, եւ դուք ինքներդ էլ եք հասկանում՝ որպես հասարակության ներկայացուցիչ։ Իմ համազգեստը հին նմուշի համազգեստ է, որը կրում եմ մեծ պատվով, բայց նոր համազգեստը կկրեմ ավելի մեծ արժանապատվությամբ։ Հասունացել էր պահը, որ նոր համազգեստը լինի։ Ոստիկանապետի ցուցումն էր, որ մեր կրտսեր աշխատակիցներն առաջինը հագնեն եւ մեր ազգաբնակչությանը տեսանելի լինեն։
– Այսինքն՝ հին ոստիկանը մնացել է հին համազգեստի մեջ, նոր համազգեստի ոստիկանը այլ ոստիկան է՞ եւ այլ հոգի՞ ունի։
– Չեմ ուզում անընդհատ կրկնել, ինքներդ լսել եք ոստիկանապետի խոսքերը. «Նոր ոստիկան, նոր համազգեստ»
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում