Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիլիթից» մինչ «Աբու-Լալա Մահարի». մեծարման երեկո՝ նվիրված բանաստեղծի հիշատակին (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հոկտեմբեր 17,2014 11:19

Երեկ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ «Իսահակյանական խոսքը թարգմանչաց արվեստում» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Թարգմանչաց տոնին: Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները ներկայացրին բանաստեղծի «Լիլիթ» և «Աբու-Լալա Մահարի» պոեմներից հատվածներ՝ հայերեն բնագրով և 10 այլ լեզուներով թարգմանությամբ:

«Նմանատիպ միջոցառումները նպաստում են, որպեսզի ուսանողները հասկանան մյուս մշակույթներն ու համեմատեն դրանք: Մի պահ թվաց, թե այդ ժողովուրդների շունչն է թևածում թանգարանում: Այս նախաձեռնությունը հատուկ նվեր էր վարպետի տարելիցի կապակցությամբ»,- ասաց «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

Isahakyan_5 Isahakyan_4 Isahakyan_3 Isahakyan_2 Isahakyan_6

Թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանն ընդգծեց, որ տարիների ընթացքում շատերն են «Մահարի» ասմունքել, սակայն այսօր այն նոր մեկնաբանություն ստացավ:
Ծրագրի շրջանակներում ցուցադրվեց «Գյովնդ վերվերի» ազգագրական պարը, որը հայուհու քնքշության ու անկոտրում կամքի դրսևորում է: Մասնակիցները կատարեցին նաև տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված բանաստեղծի խոսքերով:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031